Գլխավոր տեղեկություն
Համար
N 914-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2002-10.03.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.24/27(202) Հոդ.640
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2002 թվականի N 914-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություն կատարելու մասին» ՆՀ-1132-Ն հրամանագրի 2-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունը վերակազմավորել «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել, որ՝

ա) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն է.

բ) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով պետության կարիքների համար գնումների իրականացումն է.

գ) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը՝ համայնքների, ինչպես նաև իրավաբանական անձանց կարիքների համար գնումների կատարման ծառայությունների մատուցում.

դ) իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման համաձայն հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

3. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության տնօրինության գույքը՝ բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության տնօրինության շենքերը, շինությունները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝

ա) սահմանված կարգով կատարել հոդվածային վերաբաշխումներ՝ նախատեսելով, որ վերակազմավորումից հետո «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մեկ՝ «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով.

բ) մինչև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության վերակազմավորումը՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից տրամադրված հատկացումները ներառել վերակազմավորումից հետո «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ սահմանված կարգով կնքված պայմանագրում.

գ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

դ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ և այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 4
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.01.2015, N 64-Ն 10.02.2015, N 914-Ն
10.02.2011, N 168-Ն 10.03.2011, N 914-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան