«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2002 թվականի N 2035-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 16-ի «Կենցաղային սպասարկման հիմնական կանոնները հաստատելու մասին» N 586 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` կենցաղային սպասարկման հիմնական կանոնների 9-րդ կետը «կրել» բառից հետո լրացնել «կազմակերպության ղեկավարի կողմից տրված» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 19-ի «Մեծածախ առևտրի հիմնական կանոնները հաստատելու մասին» N 595 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` մեծածախ առևտրի հիմնական կանոնների 9-րդ կետը «կրել» բառից հետո լրացնել «կազմակերպության ղեկավարի կողմից տրված» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 24-ի «Հանրային սննդի կազմակերպման կանոնները հաստատելու մասին» N 605 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` հանրային սննդի կազմակերպման կանոնների 13-րդ կետը «հագուստ» բառից հետո լրացնել «ինչպես նաև կազմակերպության ղեկավարի կողմից տրված անվանաքարտ» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 28-ի «Մանրածախ առևտրի հիմնական կանոնները հաստատելու մասին» N 35 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` մանրածախ առևտրի հիմնական կանոնների 14-րդ կետի առաջին պարբերությունը «կրել» բառից հետո լրացնել «կազմակերպության ղեկավարի կողմից տրված» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|