«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2002 թվականի N 1908-Ն
«ԵՐԵՎԱՆԻ N 1 ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող` 85860.1 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական հիմնարկի տնօրինության` 25214.0 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
3. Սահմանել, որ`
ա) «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը միայնակ, սոցիալապես անապահով տարեց անձանց շուրջօրյա խնամքի ապահովումն է:
«Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող տարեցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, նրանց սոցիալ-հոգեբանական ու բժշկական օգնության կազմակերպումը, խնամքի իրականացումը, սննդով, հագուստով և կենցաղային այլ անհրաժեշտ իրերով ապահովումն է:
բ) «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
տնային պայմաններում սոցիալական սպասարկման և կենցաղային սպասարկման ծառայությունների մատուցում,
խնամվողների և նրանց աշխատանքի կազմակերպիչների ուժերով` հացի արտադրություն, փայտե արտադրատեսակների արտադրություն, խոշոր եղջերավոր անասունների բուծում, խոզերի բուծում, մսատու թռչունների բուծում, բանջարեղենի, դրանց սերմերի ու սածիլների աճեցում, ջերմոցային տնտեսություն.
գ) մինչև վերակազմակերպումը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:
Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:
4. «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
6. «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|