«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1904-Ն
«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`
ա) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության` Երևանի Կոմիտասի N 54բ հասցեում գտնվող շենքից 1400 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող տարածքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
բ) 15-օրյա ժամկետում «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ավարտել սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված աշխատանքները:
3. Սահմանել, որ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնարկները, մասնաճյուղերը և ներկայացուցչություններն ստեղծվում են լիազորված պետական մարմնի կողմից:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կարգերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն» բառերը փոխարինել «Պետական գնումների գործակալություն» բառերով:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 572 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` գործակալություն) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որն ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն» պետական հիմնարկի վերակազմակերպման միջոցով:
2. Գործակալության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
3. Գործակալության հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
4. Գործակալությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և դրանցով նախատեսված կարգով ու սահմանված հիմքերով ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն ամրագրված լիազորությունները:
5. Գործակալությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից, և դրա գործունեությունը դադարում է լուծարման պահից:
Գործակալությունը սահմանված կարգով կարող է ունենալ հիմնարկներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:
6. Գործակալությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով: Գործակալությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Գործակալությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:
Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում գործակալության պարտավորությունների համար` բացառությամբ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պետության կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով գործակալության կողմից կնքված գնման պայմանագրերով նախատեսված պարտավորությունների:
7. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթուղթ, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
8. Գործակալությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվ և եկամուտների ու ծախսերի նախահաշիվ:
9. Գործակալության անվանումն է`
հայերեն լրիվ` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
հայերեն կրճատ` ՊԳԳ,
ռուսերեն լրիվ` «Агентство государственных закупок» государственная не коммерческая организация,
ռուսերեն կրճատ` АГЗ,
անգլերեն լրիվ` «State Procurement Agency» Non Comercal State Organization,
անգլերեն կրճատ` SPA:
10. Գործակալության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կոմիտասի 54բ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
11. Գործակալության հիմնական գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով պետության կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն է:
12. Գործակալությունը պետության կարիքների համար գնումները կատարում է մրցույթների, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև գնումների կատարման այլ ձևերով:
13. Գործակալությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքների և իրավաբանական անձանց կարիքների համար գնումների կատարում` տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրին համապատասխան:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
14. Գործակալության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
ա) սահմանված կարգով մրցույթի հայտերի ու գնանշումների ընդունումը և գրանցումը.
բ) իր իրավասությունների սահմաններում կատարվող գնումների ընթացակարգին վերաբերող տեղեկությունների գրառումը` համապատասխան փաստաթղթեր կազմելու միջոցով.
գ) իր կողմից կազմակերպվող գնումների մասնակիցների հակաօրինական գործողությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացակարգերի կիրառումը.
դ) իր կողմից կազմակերպվող գնումներին հավասար մասնակցության իրավունքի ապահովման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.
ե) իր կողմից կազմակերպվող գնումների հրապարակայնության ապահովման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.
զ) սահմանված կարգով մրցույթի և գնանշումների հանձնաժողովների կազմավորումը, դրանց գործունեության կազմակերպումը և լուծարումը.
է) մրցույթի կամ գնանշման հաղթողի հետ պայմանագրի կնքումը.
ը) սահմանված կարգով նամակների, դիմումների և բողոքների քննարկումը, դրանցում հաղորդվող խախտումների ու թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկումը.
թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Գործակալության հիմնադիրն ունի գործակալության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
16. Հիմնադրի լիազորություններն են`
ա) գործակալության հիմնադրումը.
բ) գործակալության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
գ) գործակալությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
դ) գործակալության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.
ե) գործակալության կառավարման համակարգի սահմանումը.
զ) գործակալության վերակազմակերպումը և լուծարումը.
է) գործակալության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
17. Լիազորված պետական մարմինն իրականացնում է գործակալության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
18. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`
ա) գործակալության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
բ) գործակալության կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.
գ) գործակալության գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրա գործունեության վերստուգման արդյունքները քննարկելը.
դ) գործակալությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
ե) գործակալության սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
զ) գործակալության հիմնարկների, մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների ստեղծումը.
է) գործակալության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.
ը) գործակալության ներկայացմամբ` գործակալության տարեկան եկամուտների և ծախսերի ֆինանսական նախահաշվի հաստատումը.
թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
19. Գործակալության սեփականությունը կարող է համալրվել հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև գործակալության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքով:
20. Գործակալությունն իրավունք ունի, օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
21. Հիմնադիրը գործակալությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ գործակալության լուծարումից հետո մնացած գույքի:
22. Գործակալությանը հանձնված գույքի պահպանման հոգսը կրում է գործակալությունը:
23. Գործակալության սեփականության վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատական կարգով:
VI. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
24. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից գործակալությանն ամրացված գույքը:
Գործակալությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:
25. Գործակալությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության:
Գործակալությանն ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները գործակալության սեփականությունն են:
Գործակալությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
26. Հիմնադրի կողմից գույքը գործակալությանն ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
27. Հիմնադրի կողմից գործակալությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի օգտագործման նկատմամբ գործակալության իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից:
VII. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ, ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ
28. Գործակալությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
բ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող միջոցներ.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներ:
Սույն կանոնադրության 13-րդ կետով սահմանված ձեռնարկատիրական գործունեությանը համապատասխան մատուցվող ծառայությունների դիմաց վճարման չափը սահմանվում է պայմանագրով:
29. Գործակալության տարեկան ծախսերը պլանավորվում և իրականացվում են հետևյալ ուղղություններով`
ա) գործակալության ընթացիկ ծախսեր,
բ) գործակալության կապիտալ ծախսեր:
30. Գործակալության տարեկան եկամուտների և ծախսերի ֆինանսական նախահաշիվը, գործակալության ներկայացմամբ, հաստատում է լիազորված պետական մարմինը: Գործակալության տարեկան եկամուտների և ծախսերի դրական տարբերությունն ուղղվում է գործակալության կանոնադրական խնդիրների իրականացմանը, իսկ բացասական տարբերությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրամադրվող սուբսիդիա» հոդվածով:
Գործակալության տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:
31. Գործակալությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար սահմանված կարգով ու չափով:
VIII. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ
32. Գործակալության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` գործակալության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Գործակալության պետն օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է գործակալությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի որոշումների, սույն կանոնադրության և գործակալության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
33. Գործակալության պետի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
34. Գործակալության պետի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:
35. Գործակալության պետը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով գործակալությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Գործակալության պետի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
36. Գործակալության պետը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
Գործակալության պետի լիազորությունները դադարում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
37. Գործակալության պետը կարող է ունենալ տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գործակալության պետը:
Գործակալության պետի բացակայության դեպքում գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության աշխատողներից մեկը` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
IX. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
38. Գործակալության պետը`
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս գործակալության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է գործակալության գույքը` այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է գործակալության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
զ) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
է) սահմանում է գործակալության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ը) հաստատում է գործակալության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.
թ) նշանակում է գործակալության հիմնարկների, ներկայացուցչությունների ու մասնաճյուղերի ղեկավարներին և նրանց տալիս համապատասխան լիազորագրեր.
ժ) օրենքով և գործակալության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
ժա) գործակալության տարեկան եկամուտների և ծախսերի ֆինանսական նախահաշվի հիման վրա գործակալության աշխատողների թվի և պաշտոնային դրույքաչափերի հաստատումը, ընդ որում, գործակալության աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են ոչ պակաս, քան «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն» պետական հիմնարկի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.
ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
X. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
39. Գործակալությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
40. Գործակալության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
41. Գործակալությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Գործակալությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
Գործակալությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
42. Գործակալության լուծարման դեպքում գործակալության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի անվանումը |
Քանակը |
Մեկ միավորի հաշվեկշռային արժեքը (դրամ) |
Ընդհանուր գումարը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
Ընդամենը |
384 |
X |
53255381 |
1. |
Առանձնասենյակի գույքի լրակազմ «PIGO 2000» |
1 |
550000 |
550000 |
2. |
Առանձնասենյակի գույքի լրակազմ «TՕRINՕ» |
1 |
400000 |
400000 |
3. |
Առանձնասենյակի գույքի լրակազմ «ALEX 2000» |
3 |
450000 |
1350000 |
4. |
Առանձնասենյակի գույքի լրակազմ «ALEX 1800» |
2 |
450000 |
900000 |
5. |
Բազկաթոռ` փոքր |
11 |
27273 |
300000 |
6. |
Բազկաթոռ «DC-10PՍ - BK» |
1 |
150000 |
150000 |
7. |
Բազկաթոռ` սև |
1 |
30000 |
30000 |
8. |
Բազկաթոռ` սև |
2 |
50000 |
100000 |
9. |
Բազկաթոռ` ղեկավարի |
4 |
60000 |
240000 |
10. |
Բազկաթոռ` մետաղյա ոտքերով «DIN» |
2 |
40000 |
80000 |
11. |
Բազկաթոռ` մետաղյա ոտքերով «DIN» |
18 |
38889 |
700000 |
12. |
Բազկաթոռ` մոխրագույն |
4 |
50000 |
200000 |
13. |
Բազկաթոռ «VERONA» |
1 |
280000 |
280000 |
14. |
Բազկաթոռների լրակազմ «PRESIDENT» |
1 |
700000 |
700000 |
15. |
Դրամարկղային կահույք |
1 |
800000 |
800000 |
16. |
Գորգ «Իջևան» |
1 |
1000000 |
1000000 |
17. |
Գորգ «Իջևան» |
1 |
300000 |
300000 |
18. |
Գույքի համալիր «ZANUBIA chest» |
1 |
550000 |
550000 |
19. |
ՀՀ զինանշան |
5 |
15000 |
75000 |
20. |
Էլեկտրական հոսանքի գեներատոր «HONDAI» |
2 |
200000 |
400000 |
21. |
Աթոռ` սովորական |
13 |
4615 |
60000 |
22. |
Աթոռ` գունավոր |
40 |
7692 |
307680 |
23. |
Աթոռ` ծաղկավոր |
12 |
7693 |
92320 |
24. |
Աթոռ` ծաղկավոր |
6 |
8333 |
50000 |
25. |
Աթոռ` գունավոր |
25 |
10000 |
250000 |
26. |
Աթոռ` ծաղկավոր |
5 |
10000 |
50000 |
27. |
Աթոռ` շագանակագույն |
30 |
10000 |
300000 |
28. |
Աթոռ` շագանակագույն |
37 |
10810 |
400000 |
29. |
Աթոռ` փայտե |
4 |
2790 |
11160 |
30. |
Աթոռ` սեղանի |
3 |
5580 |
16740 |
31. |
Պատճենահանող սարք «Canon 6317» |
1 |
1008000 |
1008000 |
32. |
Պահարան ֆայլ |
1 |
75000 |
75000 |
33. |
Պահարան ֆայլ |
2 |
39060 |
78120 |
34. |
Պահարան` օլիմպիկ, փոքր |
4 |
37500 |
150000 |
35. |
Պահարան` օլիմպիկ |
7 |
75000 |
525000 |
36. |
Պահարան` օլիմպիկ |
6 |
66667 |
400000 |
37. |
Պահարան` ապակյա դռներով |
1 |
100000 |
100000 |
38. |
Պահարան` մետաղյա |
1 |
60000 |
60000 |
39. |
Պահարան` օլիմպիկ, հագուստի |
1 |
150000 |
150000 |
40. |
Պահարան` գրասենյակի |
2 |
11160 |
22320 |
41. |
Ջահ` պատի, հախճապակյա |
4 |
15000 |
60000 |
42. |
Ջահ` հախճապակյա |
1 |
150000 |
150000 |
43. |
Ջահ` մեծ |
1 |
300000 |
300000 |
44. |
Չհրկիզվող պահարան` փոքր |
4 |
60000 |
240000 |
45. |
Չհրկիզվող պահարան` ծածկագրված բանալիով |
1 |
130000 |
130000 |
46. |
Հաշվիչ «BIG DISPLAY» |
1 |
7000 |
7000 |
47. |
Հաշվիչ մեքենա |
1 |
1674 |
1674 |
48. |
Հեռախոս` մեծ, «Panasonic» |
1 |
30000 |
30000 |
49. |
Հեռախոս «KX-T2365» |
3 |
8370 |
25110 |
50. |
Հեռախոս` բջջային, «NOKIA» |
2 |
5580 |
11160 |
51. |
Հեռախոսակայան «ATC 808» |
1 |
50000 |
50000 |
52. |
Հեռախոսակայան «PANASONIC» |
1 |
1500000 |
1500000 |
53. |
Հեռախոսակայան «UD-40» |
1 |
600000 |
600000 |
54. |
Հեռաֆաքս «PANASONIC-F2» |
1 |
100000 |
100000 |
55. |
Հեռուստացույց «PANASONIC» |
1 |
120000 |
120000 |
56. |
Համակարգիչ PIII 1000 MHz RAM, 128 MB DIMM, SDRAM, HDD 20 GB, v/cart 8 mb, LAN Cart, CD-ROM, 15II View Sonic E50 |
3 |
416100 |
1248300 |
57. |
Համակարգիչ «PIII 8Mb» |
1 |
435204 |
435204 |
58. |
Համակարգիչ «PIV PL Acer Vesition 72000» |
6 |
750828 |
4504968 |
59. |
Տպիչ «UTAX LP 118» |
1 |
310188 |
310188 |
60. |
Մոնիտոր «Belinea 103020, 17» |
6 |
133352 |
800112 |
61. |
Մոդեմ |
1 |
19602 |
19602 |
62. |
Համակարգիչ «P-III 4Mb» |
1 |
478716 |
478716 |
63. |
Դինամիկ «Arowana DC-691» |
1 |
5712 |
5712 |
64. |
Համակարգիչ «PIII 650 4Mb» |
1 |
371634 |
371634 |
65. |
Մոնիտոր «SVGA 15» |
1 |
100492 |
100492 |
66. |
Համակարգիչ «PIII-450, մոնիտոր 17» |
1 |
206460 |
206460 |
67. |
Համակարգիչ «Toshiba Satellite 4100XDVD» |
1 |
837000 |
837000 |
68. |
Սերվեր «IBMxSeries 200», «Pentium III» |
1 |
1436400 |
1436400 |
69. |
Սեղան` փոքր, «MIAMI» |
1 |
60000 |
60000 |
70. |
Սեղան` 2 պահարանիկով |
6 |
75000 |
450000 |
71. |
Սեղան` ապակիով |
2 |
100000 |
200000 |
72. |
Սեղան` փոքր, «ALEX» |
3 |
83333 |
250000 |
73. |
Սեղան` փոքր, «ALEX» (120x60) |
1 |
30000 |
30000 |
74. |
Սեղան` փոքր, «ALEX» (60x60) |
1 |
15000 |
15000 |
75. |
Սեղան «ALEX R» |
1 |
100000 |
100000 |
76. |
Սեղան` խորհրդակցությունների |
1 |
200000 |
200000 |
77. |
Սեղան` խորհրդակցությունների, «DIN» |
1 |
900000 |
900000 |
78. |
Սեղան` կառավարական |
1 |
150000 |
150000 |
79. |
Սեղան` մեծ |
2 |
50000 |
100000 |
80. |
Սեղան` համակարգչային, դեղին, «CD» |
2 |
75000 |
150000 |
81. |
Սեղան` օլիմպիկ, համակարգչային, «CD 61» |
4 |
37500 |
150000 |
82. |
Սեղան` օլիմպիկ, համակարգչային, «CD 61» |
2 |
40000 |
80000 |
83. |
Սեղան` օլիմպիկ, համակարգչային, «CD 61» |
1 |
70000 |
70000 |
84. |
Սեղան` օլիմպիկ, համակարգչային, կոր |
1 |
100000 |
100000 |
85. |
Սեղան` գրասենյակի |
3 |
27900 |
83700 |
86. |
Սեղան` շարժական |
1 |
5580 |
5580 |
87. |
Սառնարան «W» |
1 |
100000 |
100000 |
88. |
Լարման կայունացուցիչ |
1 |
450000 |
450000 |
89. |
Լամպ` սեղանի |
2 |
1116 |
2232 |
90. |
Լամպ` կանգնող |
2 |
2790 |
5580 |
91. |
Կազմարար «TERMO 310» |
1 |
60000 |
60000 |
92. |
Կազմարար մեքենա «IBIBE» |
1 |
60000 |
60000 |
93. |
Կախիչ` հայելիով |
1 |
20000 |
20000 |
94. |
Տպիչ «HP LJ 1100» |
1 |
244800 |
244800 |
95. |
Տպիչ «HP LJ 1100» |
5 |
247500 |
1237500 |
96. |
Տպիչ «HP LJ 1200» |
1 |
139500 |
139500 |
97. |
Փափուկ կահույք` կաշվե |
1 |
900000 |
900000 |
98. |
Փափուկ կահույքի լրակազմ |
1 |
700000 |
700000 |
99. |
Փափուկ կահույքի լրակազմ |
1 |
800000 |
800000 |
100. |
Մոնիտոր` տեսախցիկի հետ |
1 |
150000 |
150000 |
101. |
Մոնիտոր «IBM E54 15II black» |
1 |
159600 |
159600 |
102. |
Օդամղիչ |
4 |
12500 |
50000 |
103. |
Օդամղիչ |
2 |
25000 |
50000 |
104. |
Օդամղիչ «MIN - 18NV» |
1 |
400000 |
400000 |
105. |
UPS (անխափան հոսանքի սնուցման աղբյուր) «APC BIPB Smart 700» |
1 |
171000 |
171000 |
106. |
UPS (անխափան հոսանքի սնուցման աղբյուր) «BACK APC» |
1 |
16740 |
16740 |
107. |
Արտաքին մոդեմ (հատ) |
1 |
91200 |
91200 |
108. |
Ավտոմեքենա «Վոլգա» «ԳԱԶ-3110» |
1 |
3815000 |
3815000 |
109. |
Ավտոմեքենա «Վոլգա» «ԳԱԶ-31» |
1 |
1100000 |
1100000 |
110. |
Ավտոմեքենա «Վոլգա» «ԳԱԶ-3110» |
1 |
4265000 |
4265000 |
111. |
Ավտոմեքենա «Վոլգա» «ԳԱԶ-3110» |
1 |
3835207 |
3835207 |
112. |
Ավտոմեքենա «ՎԱԶ - 21213» |
1 |
2895000 |
2895000 |
113. |
Համակարգչային լոկալ ցանց |
1 |
1151670 |
1151670 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |