Գլխավոր տեղեկություն
Համար
N 940-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.2002-01.11.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.31/32 Հոդ.665
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2002 թվականի N 940-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՃՈՃԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ճոճկանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 857 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 853,5 հեկտարը, որից՝ 152,2 հեկտար վարելահող, 70,7 հեկտար բազմամյա տնկարկ, 57,6 հեկտար խոտհարք, 401 հեկտար արոտ, 172 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 4 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 1,5 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ աճուրդով օտարելու համար.

գ) 2 հեկտար արոտը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 9
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 4-ի N 940-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՃՈՃԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

ՀՀ Լոռու մարզի Ճոճկանի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները

 

Տարեթիվը

Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)

Պայմա-
նական
նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազմամյա
տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ թփուտ անօգ-
տագոր-
ծելի
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 1,0 1,0          
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 0,5 0,5          
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ 2,0       2,0    
   ընդամենը   3,5 1,5     2,0    
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 3,0 3,0          
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 1,0 1,0          
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
   ընդամենը   4,0 4,0          
   Ընդամենը   7,5 5,5     2,0    

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.09.2003, N 1233-Ն 01.11.2003, N 940-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան