«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1537-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի ու դրան կից ռեկրեացիոն և բնակելի- հասարակական կառուցապատումներով զբաղեցված տարածքներն իրենց աշխարհագրական դիրքով ու ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքով կազմում են մեկ միասնական քաղաքաստեղծ համակարգ և նկատի ունենալով Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) «Համայնքային զարգացման խրախուսում» ծրագրի շրջանակներում իրականացված նախագծով մշակված առաջարկությունները, ինչպես նաև ելնելով Ծաղկաձորի քաղաքային համայնքում ու դրան հարակից տարածքներում հողօգտագործման կանոնակարգման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի հողերից 225,8 հեկտարը, այդ թվում` 40,2 հեկտար վարելահող, 76,5 հեկտար խոտհարք, 53,3 հեկտար արոտ, 55,8 հեկտար` այլ հողեր, և 240,8 հեկտար անտառային ֆոնդի հողերից հետ վերցնել ու հատկացնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մարզերի ու համայնքների վարչական սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպող կառավարական հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի և Հրազդանի քաղաքային համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքներն իրականացնելիս` հիմք ընդունել սույն որոշմամբ կատարված փոփոխությունը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի ղեկավարին 2002-2003 թվականների ընթացքում ապահովել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի առաջին, երկրորդ և 84-րդ հոդվածի երրորդ մասերով սահմանված փաստաթղթերի մշակումը` հիմք ընդունելով Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) փորձնական ծրագրով իրականացված նախագիծը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |