Գլխավոր տեղեկություն
Համար
N 860
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.09.28/31(163) Հոդ.737
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13 սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2001 թվականի N 860
քաղ. Երևան 

 

ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 10 ենթախմբի «2. Մարզային հեռուստաընկերությունների սուբսիդավորում» (Հեռուստառադիոհաղորդումներ) ծրագրով նախատեսված գումարի բաշխումն ըստ մարզային հեռուստաընկերությունների` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նախատեսված գումարը հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշմամբ սահմանված եռամսյակային համամասնություններին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
սեպտեմբերի 13-ի N 860 որոշման


Բ Ա Շ Խ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 07 ԽՄԲԻ 10 ԵՆԹԱԽՄԲՈՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ` ԸՍՏ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 


NN
ը/կ

Անվանումը

Գումարը
(հազ. դրամ)


1

2

3


1.

«Ցայգ» (Գյումրի)

208,33

2.

«Ֆորտունա 6+6» (Ստեփանավան)

208,33

3.

«Եռանկյունի» (Գավառ)

208,33

4.

«Աբովյան» (Աբովյան)

208,33

5.

«Ալտ» (Արմավիր)

208,33

6.

«Շանթ» (Գյումրի)

208,33

7.

«Արմինե» (Սևան)

208,33

8.

«Աննա» (Արտաշատ)

208,33

9.

«Նոյ Հայաստան» (Արմավիր)

208,33

10.

«Աշտարակ» (Աշտարակ)

208,33

11.

«Լանջ» ((Աբովյան)

208,33

12.

«Լուսալիք» (Չարենցավան)

208,33

13.

«Հաճն» (Նոր Հաճն)

208,33

14.

«Զանգակ» (Մարտունի)

208,33

15.

«Դավիթ TV» (Արտաշատ)

208,33

16.

«Եղեգնաձոր» (Եղեգնաձոր)

208,33

17.

«Հրազդան» (Հրազդան)

208,33

18.

«Քյավառ» (Գավառ)

208,33

19.

«Անկյուն+3» (Ալավերդի)

208,33

20.

«Սոսի» (Կապան)

208,33

21.

«Քամուտ» (Նոյեմբերյան)

208,33

22.

«Լոռի» (Վանաձոր)

208,33

23.

«Սիսիանը և մենք» (Սիսիան)

208,33

24.

«Տաշիրք» (Տաշիր)

208,33


 

Ընդամենը

5 000,0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան