ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2 հունիսի 2015 թ. |
N 7 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍՈՎ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ, ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԱՆՁՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՎՃԱՐԱԾ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա: Օրենքն ուժի մեջ է մտել 2015 թվականի մարտի 19-ին:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 1007-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով 6-րդ կետով և նպատակ ունենալով պարզաբանելու մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը վճարված ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպման հետ կապված հարցերը, պաշտոնապես պարզաբանում եմ.
1. 2015 թվականի հունվարի 1-ից մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքով սահմանված ցանկում ներառված ապրանքների, որոնց ներմուծումը ազատված է ԱԱՀ-ից, Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ չհամարվող պետություններից ներմուծման համար մաքսային մարմինների կողմից գանձված կամ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման համար հարկային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարների մասով կատարվում են վերահաշվարկներ համապատասխանաբար մաքսային հայտարարագրերի ուղղման (չեղարկման) կամ ներմուծման հարկային հայտարարագրերի ճշգրտման արդյունքներով` ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով ներկայացնելով նաև ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին ճշգրտված հայտարարություններ: Այդ վերահաշվարկների արդյունքում մաքսային մարմիններին կամ հարկային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարները ենթակա են սահմանված կարգով հաշվանցման կամ վերադարձման:
2. 2015 թվականի հունվարի 1-ից մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքով սահմանված ցանկում ներառված ապրանքների, որոնց ներմուծումը ազատված է ԱԱՀ-ից, ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծման համար մաքսային մարմինների կողմից գանձված կամ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման համար հարկային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարների մասով ԱԱՀ վճարողները կատարում են ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպումներ` պակասեցնելով մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը օրենքով սահմանված կարգով հաշվանցված ԱԱՀ-ի գումարները:
ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծումների մասով վերաձևակերպումները կատարվում են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն մաքսային հայտարարագրերի ուղղման (չեղարկման) օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի կամ դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում` ԱԱՀ-ի հաշվարկի 16.2-րդ կետում կատարելով նախորդ հաշվետու ժամանակաշրջանում (ժամանակաշրջաններում) հաշվանցված ԱԱՀ-ի գումարների պակասեցում` համապատասխան ԱԱՀ-ի գումարի չափով լրացնելով 16.2-րդ կետի «[Բ]. Պակասեցում» վանդակը:
ԵՏՄ անդամ պետություններից ներմուծումների մասով վերաձևակերպումները կատարվում են ճշտված ներմուծման հարկային հայտարարագրի ներկայացման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի կամ դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում` ԱԱՀ-ի հաշվարկի 16.2-րդ կետում կատարելով նախորդ հաշվետու ժամանակաշրջանում (ժամանակաշրջաններում) հաշվանցված ԱԱՀ-ի գումարների պակասեցում (հաշվանցված համապատասխան ԱԱՀ-ի գումարի չափով լրացնելով 16.2 կետի «[Բ]. Պակասեցում» վանդակը):
Ուղղված մաքսային հայտարարագրերի կամ ճշտված ներմուծման հարկային հայտարարագրերի մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում` այդ հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներում վերաձևակերպումներ (ճշտումներ) չեն կատարվում (հաշվարկի 15-րդ կետի «[Ա]. Արժեք» և «[Բ]. ԱԱՀ-ի դեբետ» վանդակում լրացված գումարների պակասեցումներ չեն կատարվում):
3. Այն դեպքերում, երբ ներմուծված ապրանքների մասով, ԱԱՀ վճարողները մաքսային մարմիններին կամ հարկային մարմիններին վճարել են ԱԱՀ-ի գումարները և նույն հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկում կատարել են ԱԱՀ-ի դեբետի պակասեցում` ներմուծված այդ ապրանքների մասով օրենքով հաշվանցման իրավունք չունենալու հանգամանքով պայմանավորված և դրանք միացվել են ապրանքների ձեռքբերման արժեքին, ապա այդ հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներում ճշգրտումներ (պակասեցումներ) չեն կատարում (ԱԱՀ-ի հաշվարկի 15-րդ կետի «[Ա]. Արժեք» և «[Բ]. ԱԱՀ-ի դեբետ», 16.2-րդ կետի «[Բ]. Պակասեցում» վանդակներում լրացված գումարների վերաձևակերպումներ (պակասեցումներ) չեն կատարում): Ընդ որում, ճշգրտումներ չկատարելու դրույթները վերաբերում են միայն ԱԱՀ-ի հաշվարկում արտացոլված տվյալներին, այլ հաշվառման վարման առումով սահմանված կարգով կատարվում են համապատասխան ճշգրտումներ:
4. Մինչև սույն պաշտոնական պարզաբանումը ԱԱՀ վճարողների կողմից համապատասխան վերաձևակերպումները համարվում են սահմանված կարգով կատարված, եթե այդ վերաձևակերպումները կատարվել են այն հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկներում, որում արտացոլվել էին ներմուծման ԱԱՀ-ի և հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները` համապատասխան ԱԱՀ-ի գումարների չափով լրացնելով (պակասեցնելով) այդ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացված ճշտված ԱԱՀ-ի հաշվարկի 15-րդ կետի «[Բ]. ԱԱՀ-ի դեբետ» և 16.2-րդ կետի «[Բ]. Պակասեցում» վանդակները:
Նախարար` |
Գ. Խաչատրյան |