«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2002 թվականի N 390
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1037 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների իրավասությունները սահմանազատելու մասին» N 1037 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի երրորդ պարբերությունը «տրված տեղեկանքի հիման վրա» բառերից հետո լրացնել «պինդ» բառով.
բ) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր պարբերությամբ.
«ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործման համար սահմանված կարգով թույլտվությունների (արտոնագրերի) տրամադրումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրանք չեղյալ հայտարարելը»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 11-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |