ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ՍԵՊՏԵՄԲԵՐի 2010 թվականի N 707-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Երևանի քաղաքային տրանսպորտի կայուն զարգացման ներդրումային ծրագրի Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի, Առաջին փուլի վարկային համաձայնագրի և Ծրագրի համաձայնագրի շուրջ Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
|
|
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ՍՏԵՂԾՎԱԾ բանակցային խմբի
| Մ. Թումասյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար) |
| Ա. Ավետիսյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
| Ա. Բախշյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
| Ա. Մնացականյան | - Երևանի քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ) |
| Ա. Ազիզյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ |
| Գ. Գրիգորյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
| Վ. Սիմոնյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ |
| Ա. Մուրադյան | - Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ) |
| Հ. Գասպարյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տրանսպորտի և հաղորդակցության ծրագրերի բաժնի պետ |
| Ա. Գաբրիելյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության առաջին կարգի մասնագետ |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |