Գլխավոր տեղեկություն
Համար
N 849
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2001-29.04.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.09.28/31(163) Հոդ.730
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.04.2002

040.0849.12.09.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2001 թվականի N 849
քաղ. Երևան 

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաշվեկշռային մեթոդով 235931 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի միջքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային ուղղիչ 2 գործակից):

2. Սահմանել «Երևանի միջքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մեկնարկային գինը` 50695 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 25 տոկոսին:

3. «Երևանի միջքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 35879 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3054 հազ. դրամ.

բանկերի կարճաժամկետ վարկերի գծով` 13308 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 4315 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 6000 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1231 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 7371 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 600 հազ. դրամ:

4. «Երևանի միջքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 491 որոշման 5.1.-5.6-րդ կետերը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.04.2002, N 476 29.04.2002, N 849
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան