«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2002 թվականի N 864-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 350 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմանը կից «Աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման համար Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը տրամադրվող տեղեկատվություն» ձևի 1-ին կետի`
ա) 2-րդ սյունակում «արդարադատության նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն» բառերով.
բ) 4-րդ սյունակում «վկայականների» բառը փոխարինել «ակտային գրանցման» բառերով.
գ) 8-րդ սյունակից հանել «և ՔԿԱԳ-ի կենտրոնական արխիվ» բառերը և սյունակը «միջոցով» բառից հետո լրացնել «ՀՀ արդարադատության նախարարության համաձայնությամբ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|