«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2001 թվականի N 1321
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 374 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 694 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 և մարտի 30-ի N 255 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 374 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 18-ի N 870 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը, 4-րդ կետի «ա» ենթակետը և որոշման N 1 հավելվածը համարել չեղյալ.
բ) որոշման 3-րդ կետում «3.400.000,0» թիվը փոխարինել «3.000.000,0» թվով.
գ) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից լրացուցիչ գումար հատկացնելու մասին» N 694 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 29-ի N 1178 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 1-ին կետում`
«մուտքերի չափով» բառերը փոխարինել «մուտքերի հաշվին» բառերով.
«հատկացումների գումարը» բառերից հետո լրացնել «1.825.532,8 հազ. դրամով,
«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 06 խմբի 03 ենթախմբի «1. Ընտանեկան նպաստներ» ծրագրի գծով` 783.819,1 հազ. դրամով և 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի գծով` 1.553.305,1 հազ. դրամով» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «բ» ենթակետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 29-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 14 ԽՄԲԻ 06 ԵՆԹԱԽՄԲԻ «10. ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Գումարը (հազ. դրամ) |
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ |
3.000.000,0 |
այդ թվում` |
|
Հիվանդանոցային բուժօգնություն |
1.850.000,0 |
այդ թվում` |
|
1. Հիվանդանոցային բուժօգնություն |
1.850.000,0 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն |
1.850.000,0 |
Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն |
1.150.000,0 |
1. Առողջության առաջնային պահպանում |
1.150.000,0 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն |
1.150.000,0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|