040.0043.16.01.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2002 թվականի N 43
քաղ. Երևան
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետին և 17-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
ա) չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը (կցվում է).
բ) չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կողմից տրվող լիցենզիայի ձևը (կցվում է):
|
Ա. Մարգարյան |
|
Կ Ա Ր Գ
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:
2. Չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն կարող են իրականացնել համապատասխան լիցենզիա ունեցող անձինք:
3. Փորձաքննություն չեն կարող իրականացնել լիցենզավորող մարմնի ենթակայությամբ գործող հիմնարկները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնց բաժնետոմսերի (բաժնեմասերի) 50 տոկոսից ավելին տնօրինում է լիցենզավորող մարմինը, բացառությամբ օրենքով կամ օրենսդրական ակտերով ուղղակի նախատեսված դեպքերի:
4. Լիցենզիան տրվում է անժամկետ և դրա գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
5. Լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզիայի գործողության ընթացքում իր տեխնիկական որակավորումը (լիցենզավորման ոլորտում) մշտապես պահպանել արդի մակարդակի վրա:
6. Փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող անձը պետք է գրանցված լինի լիցենզավորող մարմնի գրանցամատյանում:
7. Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո երեսուն օրվա ընթացքում:
8. Փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող անձը պետք է`
ա) լինի անկախ (վարչաֆինանսական առումով) լիցենզավորող մարմնից ու չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեությամբ զբաղվելու համար լիցենզավորող մարմին դիմող հայտատուից.
բ) կարողանա վերլուծել, հիմնավորել և փաստարկներով պնդել իր կարծիքը, տիրապետի «Լիցենզավորման մասին», «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» և «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթներին, չափումների միասնականության ապահովման համակարգի հիմնարար ստանդարտներին, չափման միջոցների արտադրության և նորոգման նորմատիվ ու տեխնիկական փաստաթղթերին:
9. Հայտատուն լիցենզավորման նպատակով ներկայացված փաստաթղթերի փորձաքննության գործունեությամբ զբաղվելու համար պետք է լիցենզավորող մարմին ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (ձևը կցվում է), նշելով`
իրավաբանական անձի համար` անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար` անունը, ազգանունը, բնակության վայրը,
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
հայտին կից փաստաթղթերի անվանումները.
բ) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը.
գ) արտադրության և նորոգման ենթակա չափման միջոցների անվանումները, որոնց վերաբերյալ փաստաթղթերը պետք է ենթարկվեն փորձաքննության.
դ) գործունեության տվյալ տեսակով զբաղվելու համար հայտատուի մասնագիտական որակավորումը հավաստող հետևյալ փաստաթղթերի պատճենները,
բարձրագույն կրթության դիպլոմը,
չափագիտության բնագավառում երեք տարվա անընդմեջ աշխատանքային փորձը հաստատող փաստաթուղթը:
10. Լիցենզիայի տրամադրման մասին որոշումն ընդունվում է լիցենզավորող մարմնի կողմից` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` լիցենզավորման հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա:
11. Փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող անձի լիցենզիայի հայտը մերժելու, լիցենզիան տալու, գործունեությունը կասեցնելու, դադարեցնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ հարցերի վերաբերյալ պահանջները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
|
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
(ՀԱՅՊԵՏՍՏԱՆԴԱՐՏ)
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N
Տրված է ___ ___________ 200 թ.
Գործողության ժամկետը` անժամկետ
____________________________________________________________ (իրավաբանական անձի անվանումը) ____________________________________________________________ Գտնվելու վայրը __________________________________________________ Գործունեության տեսակը ____________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ Լիցենզավորման մարմնի ղեկավար __________________ _____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Կ.Տ. |
Ձև
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ և
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
պրն _________________________
________________________________________
(հայտատուի անվանումը և կազմակերպական- իրավական ձևը)
________________________________________
(գտնվելու վայրը)
________________________________________
(հեռախոսահամարը)
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ թույլատրել զբաղվել _______________________________________ (գործունեության տեսակի անվանումը) ____________________________________________________________ Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմպահպանել դրանք:Հայտին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`1. ___________________________________________________________ 2. ___________________________________________________________ 3. ___________________________________________________________ 4. ___________________________________________________________ 5. ___________________________________________________________ Հայտատու __________________ _____________________(ստորագրությունը) (անունը, ազգանունը) ____ _______________ 200 թ.
|