«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«21» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2002 թվականի N 280
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ «ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «7. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումներից մինչև 1,649,000.0 հազար դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում 2001 թվականի ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից թերֆինանսավորման արդյունքներով առաջացած պարտքերի մարմանը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 21-ից:
|
Հավելված Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 21-ի N 280 որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Հատկացվող գումարը (հազար դրամ) | |
Ընդամենը` առողջապահություն այդ թվում` |
1,649,000.0 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն այդ թվում` |
|
Հիվանդանոցային բուժօգնություն |
423,000.0 |
Առաջնային պոլիկլինիկական օգնություն |
678,000.0 |
ընդամենը |
1,101,000.0 |
ՀՀ առողջապահության նախարարություն այդ թվում` |
|
ՀՀ առողջապահության նախարարություն |
548,000.0 |
ընդամենը |
548,000.0 |