«Վավերացնում եմ»
Հայաստանի Հարապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2001 թվականի N 704
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 599 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի «Հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանության մասին» N 599 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 16-ի N 23 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` N 7 հավելվածի ցանկը լրացնել հետևյալ նոր տողով.
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի շենքի պահպանության ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության «Պահպանություն» միավորման պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 6-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |