Գլխավոր տեղեկություն
Համար
N 638
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.01/29(204) Հոդ.566
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 2001 թվականի N 638
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 167 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 167 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված ցանկում`

ա) 34-րդ կետում (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 16-ի N 419 որոշման խմբագրությամբ) «2001 թ. հունիսի» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբերի» բառերով.

բ) 69-րդ կետում «2001 թ. մարտի 15» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության 2001 թ. հունիսի 5-ի N 499 որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն» բառերով.

գ) 93-րդ կետի «2001 թ. մարտի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով.

դ) 138-րդ կետում «2001 թ. ապրիլի 15» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության 2001 թ. հունիսի 5-ի N 499 որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն» բառերով.

ե) 171-րդ կետում (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 8-ի N 399 որոշման խմբագրությամբ) «2001 թ. օգոստոս» բառերը փոխարինել «2001 թ. նոյեմբեր» բառերով.

զ) 179-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Միջոցառումը Նպատակը (արդյունքը) Կատարողը Ժամկետը Ֆինանսական ապահովումը
179. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրման համար ներկրվող գազի դրամայնացման, ՀՀ պետական բյուջե վերադարձման և ամբողջ գործարքի հրապարակման գործընթացը կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը գազի համակարգի ֆինանսավորման հոսքերի կարգավորում, գործարքի մասին հրապարակային տեղեկատվության ապահովում ՀՀ էներգետիկայի նախարարություն 2001 թ. հուլիս  

 

Է) 182-րդ կետում «Ժամանակավոր պաշտպանված անձանց մասին» ՀՀ օրենքի» բառերը փոխարինել «Փախստականների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի», իսկ «2001 թ. մայիսի 2-րդ տասնօրյակ» բառերը` «2001 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ» բառերով.

ը) 203-րդ կետում (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 16-ի N 419 որոշման խմբագրությամբ) «2001 թ. հուլիս» բառերը փոխարինել «2001 թ. հոկտեմբեր» բառերով.

թ) 204-րդ կետում «2001 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբեր» բառերով.

ժ) 214-րդ կետում «ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» բառերը փոխարինել «ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը», իսկ «2001 թ. մայիս» բառերը` «2001 թ. հուլիս» բառերով.

ժա) 220-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «2001 թ. հուլիս» բառերով.

ժբ) 221-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «2001 թ. օգոստոս» բառերով.

ժգ) 226-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում» բառերով.

ժդ) 227-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «2001 թ.» բառերով.

ժե) 238-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Միջոցառումը Նպատակը (արդյունքը) Կատարողը Ժամկետը Ֆինանսական ապահովումը
238. Իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցման, հաշվառման և հսկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական կարգավորումը և վերահսկողությունը համապատասխանեցնել միջազգային պահանջներին Հայպետատոմ-
հսկողություն
2001 թ. հուլիս
3-րդ տասնօրյակ
Հայպետատոմ-
հսկողության միջոցների հաշվին

 

ժզ) 239-րդ կետում «2001 թ. հունիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերով.

ժէ) 240-րդ կետում «2001 թ. հունիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում» բառերով.

ժը) 244-րդ կետում «2001 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերով.

ժթ) 245-րդ կետում «2001 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ» բառերով.

ի) 249-րդ կետում «2001 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.

իա) 251-րդ կետում «2001 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.

իբ) 254-րդ կետում «2001 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հոկտեմբերի 15» բառերով.

իգ) 257-րդ կետում «2001 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հուլիսի» բառերով.

իդ) 263-րդ կետում «2001 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.

իե) 267-րդ կետում «2001 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերով.

իզ) 269-րդ կետում «2001 թ. հունիս» բառերը փոխարինել «2001 թ. հոկտեմբեր» բառերով.

իէ) 270-րդ կետում «2001 թ. հունիս» բառերը փոխարինել «2001 թ. օգոստոս» բառերով.

իը) 272-րդ կետում (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. մայիսի 16-ի N 419 որոշման խմբագրությամբ) «2001 թ. օգոստոս» բառերը փոխարինել «2001 թ. դեկտեմբեր» բառերով.

իթ) 273-րդ կետում «2001 թ. հունիս» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբեր» բառերով.

լ) 279-րդ կետում «2001 թ. հունիս» բառերը փոխարինել «2001 թ. դեկտեմբեր» բառերով.

լա) 295-րդ կետում «2001 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.

լբ) 303-րդ կետի 3-րդ սյունակը «ՀՀ արդարադատության նախարարություն» բառերից հետո լրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն» բառերով, իսկ «2001 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հոկտեմբեր» բառերով.

լգ) 308-րդ կետում «2001 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.

լդ) 316-րդ կետում «2001 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.

լե) 318-րդ կետի 1-ին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հատուկ կարևորության օբյեկտների ցանկի մշակում:

Ոչ հիմնական (ժամանակավոր) շինությունների բնորոշման ու դրանց տեղադրման կարգի մշակում».

լզ) 328-րդ կետում «2001 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.

լէ) 329-րդ կետի 4-րդ սյունակը «3-րդ տասնօրյակ» բառերից հետո լրացնել «1-ին փուլ` տեղեկատվության հաղորդման մասնակի ավտոմատացմամբ» բառերով.

լը) 396-րդ կետում «2001 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «շարունակական» բառով.

լթ) հանել 73, 134, 141, 147, 156, 178, 210, 215, 234, 236, 241, 246, 261, 262, 275, 355, 376, 393, 394, 405, 417, 437 և 438-րդ կետերը.

խ) 460-րդ կետից հետո լրացնել նոր` 461, 462, 463, 464 և 465-րդ կետերով.

 

Միջոցառումը Նպատակը (արդյունքը) Կատարողը Ժամկետը Ֆինանսական ապահովումը
1 2 3 4 5
461. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, հնագիտական ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը պատմամշակութային արժեքների պահպանության և օգտագործման հետ կապված մեթոդաբանական հարցերի առավել որոշակի և արդյունավետ կանոնակարգման սկզբունքների սահմանումը ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն 2001 թ. հոկտեմբեր  
462. «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը պատմամշակութային արժեքներին հուշարձանի կարգավիճակ տալը և դրանց դասակարգումն ըստ նշանակության ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն 2001 թ. սեպտեմբեր  
463. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը պատմամշակութային արժեքներին հուշարձանի կարգավիճակ տալը և դրանց դասակարգումն ըստ նշանակության ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն 2001 թ. դեկտեմբեր  
464. «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը պատմամշակութային արժեքներին հուշարձանի կարգավիճակ տալը և դրանց դասակարգումն ըստ նշանակության ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն 2001 թ. նոյեմբեր  
465. «Ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործման պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը   ՀՀ օգտակար հանածոների պաշարների հանձնաժողովի 2001 թ. նոյեմբերի
2-րդ տասնօրյակ
 

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 12-ից:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան