Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարար __________________ Վ. Գաբրիելյան
|
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ _____________________ Գ. Խաչատրյան 11 հունվարի 2013 թ. N 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնում 01.01.2013 թ-ից: Նույն պահից ուժը կորցրած են ճանաչվելու «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքները:
Մինչև 01.01.2013 թ-ը գործող`
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ պետական եկամուտների նախարարության 16.04.2001 թ. N 02/456 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 22-րդ և 25-րդ կետերի,
Մինչև 01.01.2013 թ-ը գործող «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության 30.05.2005թ. N 1-05/05-Ն հրամանով հաստատված «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 41-րդ կետի 3-րդ, 4-րդ և 10-րդ ենթակետերի,
01.01.2013 թ-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի 07.06.2012թ. N 175-Ն հրամանով հաստատված «Եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 41-րդ կետի 3-րդ և 10-րդ ենթակետերի համաձայն`
1. Ամենամյա արձակուրդի համար գործատուն վարձու աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է՝ վարձու աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:
2. Միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է օրենքով սահմանված կարգով:
3. Այն դեպքում, երբ ձևակերպվում է վարձու աշխատողի հերթական կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նախորդ տարվա չօգտագործված արձակուրդը, ապա հաշվարկված արձակուրդային գումարը ներառվում է նրա համախառն եկամտի մեջ որպես այն ամիսների ստացման ենթակա եկամուտ, որ ամիսներին նա գտնվում է արձակուրդում:
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքների փոխարեն 01.01.2013 թ-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու հետ կապված անցման ժամանակահատվածում առաջացող հարկման հարցերի հստակեցման անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
2012 թ-ին առաջացած և 2013 թ-ին շարունակվող վարձու աշխատողի ամենամյա արձակուրդի դեպքերում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով հաշվարկված արձակուրդի գումարները հարկվում են հետևյալ կերպ`
1) 2012 թ-ին կատարվում է հետևյալ հաշվարկը`
ա) 2012 թ-ին վերաբերող ամսվա աշխատավարձին գումարվում է այդ ամսվանը բաժին ընկնող արձակուրդային գումարը և հարկվող եկամտից հաշվարկվում է եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարը:
Այդ դեպքում եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գումարները արտացոլվում են 2012 թ-ի 4-րդ եռամսյակի հաշվարկում (հաշվետվությունում):
բ) Վարձու աշխատողի փաստացի արձակուրդային գումարը հաշվարկելու և վճարելու նպատակով 2013 թ-ին համապատասխան ամսվանը բաժին ընկնող արձակուրդային գումարից նախնական կարգով հաշվարկվում է եկամտահարկը` «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և վարձու աշխատողի պարտադիր սոցիալական ապահովության վճարը` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
2) Վարձու աշխատողի արձակուրդից վերադառնալուց հետո, 2013 թ-ին վերաբերող ամսվա եկամուտը հաշվեգրելիս`
ա) Վերահաշվարկվում է 2013 թ-ին բաժին ընկնող արձակուրդային գումարը` հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք) (2013 թ-ի խմբագրությամբ) սահմանված կարգով որոշվող միջին ամսական աշխատավարձի չափը:
բ) 2013 թ-ին վերաբերող ամսվանը բաժին ընկնող վերահաշվարկված արձակուրդային գումարին գումարվում է ՀՀ կառավարության 31.05.2012 թ. N 692-Ն որոշման կարգի համաձայն որոշվող այդ ամսվա աշխատավարձը և հարկվող եկամտից հաշվարկվում է եկամտային հարկը:
Այդ դեպքում եկամտային հարկի գումարը արտացոլվում է 2013 թ-ի եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկ(ներ)ում:
գ) Հաշվի առնելով վարձու աշխատողի 2013 թ-ին բաժին ընկնող արձակուրդային գումարից 2012 թ-ին պահված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև 2013 թ-ի հարկվող եկամտից պահված եկամտային հարկի գումարները` որոշվում է վարձու աշխատողի 2013 թ-ին վճարման ենթակա փաստացի աշխատավարձի չափը:
Օրինակ. Կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով և վարձու աշխատողների ամենամյա արձակուրդի օրերի քանակը կազմում է 20 աշխատանքային օր: Վարձու աշխատողի համար 2012 թ. դեկտեմբերի 24-ից մինչև 2013 թ. հունվարի 29-ը (ներառյալ) ձևակերպվել է ամենամյա արձակուրդ: Աշխատանքային պայմանագրի համաձայն յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը կազմել է 120000 դրամ:
(դրամ) |
Ցուցանիշը |
Գումարը |
Հաշվարկը |
Արձակուրդային գումարի հաշվարկը | ||
միջին ամսական աշխատավարձը |
120000 |
120000 x12:12 |
միջին օրական աշխատավարձը |
5714 |
120000:21 |
արձակուրդային գումարը |
114280 |
5714x20 |
2012 թ. դեկտեմբեր ամսվա հաշվարկը | ||
աշխատավարձը |
90000 |
120000:20x15 |
արձակուրդային գումարը |
28570 |
114280:20x5 |
ԱՎՈՒՄ (ընդամենը) |
118570 |
90000+28570 |
վարձու աշխատողի սոցիալական վճարը |
3557 |
118570x3% |
գործատուի սոցիալական վճարը |
19928 |
19000+(118570-100000)x5% |
սոցիալական վճարներ (ընդամենը) |
23485 |
3557+19928 |
անձնական նվազեցումը |
32500 |
|
եկամտահարկը |
8503 |
8000+((118570-(3557+ 32500))-80000)x20% |
2013 թ. հունվար ամսվա արձակուրդային գումարից եկամտահարկի և վարձու աշխատողի սոցիալական վճարի նախնական հաշվարկը | ||
արձակուրդային գումարը |
85710 |
114280:20x15 |
վարձու աշխատողի սոցիալական վճարը |
2571 |
85710x3% |
անձնական նվազեցումը |
32500 |
|
եկամտահարկը |
5064 |
(85710-2571-32500)x10% |
Վճարման ենթակա 2012 թ. դեկտեմբեր ամսվա աշխատավարձի և 2013 թ-ի հունվար ամսվա արձակուրդային գումարը |
184585 |
118570-(3557+ 8503)+85710-(2571+5064) |
2012 թ. դեկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ի (118570 դրամ) և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գումարները (23485 դրամ) արտացոլվում են 2012 թ-ի 4-րդ եռամսյակի սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ 2012 թ. դեկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ի (118570 դրամ) և եկամտահարկի (8503 դրամ) գումարները արտացոլվում են 2012 թ-ի 4-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկում:
Վարձու աշխատողի արձակուրդից վերադառնալուց հետո, 2013 թ-ին կատարվում է հաշվարկ (վերահաշվարկ): Հաշվի առնելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ կառավարության 31.05.2012 թ. N 692-Ն որոշման պահանջը` 2013 թ. ամսական դրույքաչափը սահմանվել է 143000 դրամ:
դրամ |
2013 թ. հունվարի հաշվարկը (վերահաշվարկը) | ||
Միջին ամսական աշխատավարձ հաշվարկելիս 2012 թ. յուրաքանչյուր ամսվա աշխատավարձին ավելացվող մեծությունը |
20000* |
19000+(120000-100000)x5% |
միջին ամսական աշխատավարձը |
140000 |
(120000+20000) x11:11 |
միջին օրական աշխատավարձը |
6667 |
140000:21 |
արձակուրդային գումարը |
100005 |
6667x15 |
աշխատավարձը |
16823 |
143000:17x2 |
ԱՎՈՒՄ (ընդամենը) |
116828 |
100005+16823 |
Եկամտային հարկը |
28506 |
116828x24.4% |
Վերահաշվարկման արդյունքում վճարման ենթակա 2013 թ. հունվար ամսվա վճարման ենթակա աշխատավարձը |
10247 |
116828-28506-(85710-2571-5064) |
* Միջին ամսական աշխատավարձ հաշվարկելիս 2012 թ. յուրաքանչյուր ամսվա աշխատավարձին ավելացվող մեծությունը որոշվել է հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի պահանջը:
2013 թ. հունվար ամսվա համար վարձու աշխատողին վճարման ենթակա աշխատավարձը կազմում է 10247 դրամ:
2013 թ. հունվար ամսվա համար հաշվարկված հարկվող եկամտի (116823 դրամ) և եկամտային հարկի (28506 դրամ) գումարները արտացոլվում են 2013 թ-ի հունվար ամսվա եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկում: