«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2001 թվականի N 784
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 110 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի «Բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկ կատարելու կարգը հաստատելու մասին» N 110 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի N 432 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետում «2000 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2001 թվականի հոկտեմբերի 31-ը» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով.
«8. Եթե անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվը լուծարվել է, ապա սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը մինչև 2001 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվում համապատասխան համայնքի ղեկավարի կողմից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |