«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
6 սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2001 թվականի N 824
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 167 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 167 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված ցանկը լրացնել նոր` 466, 467 և 468-րդ կետերով.
466. |
Հայաստանի |
ՀՀ սողանքային տարածքների հետազոտման ու միջոցառումների մշակման աշխատանքների համակարգում, ֆինանսական միջոցների ռացիոնալ օգտագործում, վնասված տարածքներում շենքերի, կենսաապահովման օբյեկտների անվտանգ շահագործման հուսալիության բարձրացում | ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2001 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
467. | Հանրակրթական դպրոցների հիմնանորոգման համալիր ծրագրի մշակում |
հանրապետությունում գործող հանրակրթական դպրոցների շենքերի հիմնանորոգման աշխատանքների կանոնակարգում և իրականացում | ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2001 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ |
|
468. | «Հայաստանի Հանրապետության տարածքում որպես բնակելի ֆոնդ վերափոխման ենթակա նախադպրոցական և արտադպրոցական շենքերի հաշվառման և դրանց հետագա օգտագործման միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
նախադպրոցական և արտադպրոցական շենքերի գործառական նշանակությունը փոխելուն վերաբերող հարցերի հստակեցում | ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2001 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 6-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |