Գլխավոր տեղեկություն
Համար
N 824
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.09.18/30(162) Հոդ.708
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.09.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

6 սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2001 թվականի N 824

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 167 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 167 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված ցանկը լրացնել նոր` 466, 467 և 468-րդ կետերով.

 

466.

Հայաստանի
Հանրապետության
տարածքում
հակասողանքային
առաջնահերթ
միջոցառումների
ծրագրի մշակում

ՀՀ սողանքային տարածքների հետազոտման ու միջոցառումների մշակման աշխատանքների համակարգում, ֆինանսական միջոցների ռացիոնալ օգտագործում, վնասված տարածքներում շենքերի, կենսաապահովման օբյեկտների անվտանգ շահագործման հուսալիության բարձրացում ՀՀ քաղաքաշինության
նախարարություն
2001 թ. սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ
Ֆինանսավորում
չի պահանջվում:
467. Հանրակրթական
դպրոցների
հիմնանորոգման
համալիր ծրագրի
մշակում
հանրապետությունում գործող հանրակրթական դպրոցների շենքերի հիմնանորոգման աշխատանքների կանոնակարգում և իրականացում ՀՀ քաղաքաշինության
նախարարություն
2001 թ. սեպտեմբերի
1-ին տասնօրյակ
 
468. «Հայաստանի
Հանրապետության
տարածքում որպես
բնակելի ֆոնդ
վերափոխման ենթակա
նախադպրոցական և
արտադպրոցական
շենքերի հաշվառման
և դրանց հետագա
օգտագործման
միջոցառումների մասին»
ՀՀ կառավարության
որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը
նախադպրոցական և արտադպրոցական շենքերի գործառական նշանակությունը փոխելուն վերաբերող հարցերի հստակեցում ՀՀ քաղաքաշինության
նախարարություն
2001 թ. սեպտեմբերի
1-ին տասնօրյակ
Ֆինանսավորում
չի պահանջվում:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 6-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան