«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2001 թվականի N 566
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 03 ենթախմբի «4. Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով ապահովում» ծրագրով նախատեսված հատկացումները 2001 թվականի 2-րդ եռամսյակում պակասեցնել 9000,0 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով), իսկ 04 խմբի 03 ենթախմբի «6. Դպրոցականների հանրապետական սպարտակիադայի անցկացում» ծրագրով նախատեսված հատկացումները 2001 թվականի 2-րդ եռամսյակում` 3338,0 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով), ընդամենը 12338,0 հազ. դրամ` նույն չափով ավելացնելով 04 խմբի 03 ենթախմբի «9. Դպրոցականների օլիմպիադաների անցկացում» ծրագրով 2001 թվականի 2-րդ եռամսյակում նախատեսված ծախսերը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով).
բ) բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 03 ենթախմբի «9. Դպրոցականների օլիմպիադաների անցկացում» ծրագրով նախատեսված հատկացումները 2001 թվականի 3-րդ եռամսյակում պակասեցնել 9000,0 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով), իսկ 4-րդ եռամսյակում` 3338,0 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)` համապատասխանաբար նույն չափերով ավելացնելով 04 խմբի 03 ենթախմբի «4. Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով ապահովում» ծրագրով 2001 թվականի 3-րդ եռամսյակում նախատեսված հատկացումները` 9000,0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով), և 04 խմբի 03 ենթախմբի «6. Դպրոցականների հանրապետական սպարտակիադայի անցկացում» ծրագրով 2001 թվականի 4-րդ եռամսյակում նախատեսված հատկացումները` 3338,0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |