«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2001 թվականի N 321
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 798 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 798 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1.1-ին կետի «ա» ենթակետի «բնակելի շենքը (քաղ. Երևան, Դավթաշեն, IV թաղամաս) և այն» բառերը փոխարինել «բնակելի շենքը, 5ա և 5 բ բնակելի շենքերի, մանկապարտեզի, «գ» կառույցի անավարտ շինարարության օբյեկտները և դրանք» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 18-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |