040.0315.17.04.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2001 թվականի N 315
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 696 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 696 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 30-ի N 256 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ժամանակացույցի 12, 13, 14, 15, 16 և 17-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. | Մրցութային վերջնական փաստաթղթերը մրցույթի մասնակիցներին առաքելը | 17.04.2001 թ. |
13. | Մրցույթի մասնակիցների կողմից մրցութային հանձնաժողովին մրցութային առաջարկությունների հանձնումը | մինչև 21.04.2001 թ. ժամը 18.00 |
14. | Մրցութային առաջարկությունների ծրարները բացելը և առաջարկված գները հայտարարելը | 21.04.2001 թ. ժամը 18.05 |
15. | Մրցույթի արդյունքները հայտարարելը | 22.04.2001 թ. |
16. | ՀՀ կառավարության և մրցույթի հաղթողների միջև բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերի կնքումը | մինչև 29.04.2001 թ. |
17. | ՀՀ կառավարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև բաժնետոմսերի ուղղակի վաճառքի պայմանագրի կնքումն ու գործարքի ավարտը | մինչև 19.05.2001 թ.» |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |