Գլխավոր տեղեկություն
Համար
N 315
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2001-05.06.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.09.02/44(710) Հոդ.323
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.04.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.06.2001

040.0315.17.04.01

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2001 թվականի N 315
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 696 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 696 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 30-ի N 256 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված ժամանակացույցի 12, 13, 14, 15, 16 և 17-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«12. Մրցութային վերջնական փաստաթղթերը մրցույթի մասնակիցներին առաքելը 17.04.2001 թ.
13. Մրցույթի մասնակիցների կողմից մրցութային հանձնաժողովին մրցութային առաջարկությունների հանձնումը մինչև 21.04.2001 թ. ժամը 18.00
14. Մրցութային առաջարկությունների ծրարները բացելը և առաջարկված գները հայտարարելը 21.04.2001 թ. ժամը 18.05
15. Մրցույթի արդյունքները հայտարարելը 22.04.2001 թ.
16. ՀՀ կառավարության և մրցույթի հաղթողների միջև բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերի կնքումը մինչև 29.04.2001 թ.
17. ՀՀ կառավարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև բաժնետոմսերի ուղղակի վաճառքի պայմանագրի կնքումն ու գործարքի ավարտը մինչև 19.05.2001 թ.»

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.06.2001, N 499 05.06.2001, N 315
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան