040.0239.27.03.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2001 թվականի N 239
քաղ. Երևան
«ժԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ «ժԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34, 35, 48 և 49-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
ա) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը (կցվում է).
բ) «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գուղղ.
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը:
2. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է, ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար ներմուծված մեկ միավոր ապրանքի և տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային, արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ:
3. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության հաշվարկը (հավելված N 1), որը հաշվարկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով`
ա) արտադրողի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրով որոշված վերամշակման արդյունքի նվազագույն քանակությամբ.
բ) արտադրողի կողմից հաստատված վերամշակման արդյունքի նվազագույն քանակությամբ.
գ) պատվիրատուի կողմից հաստատված վերամշակման արդյունքի նվազագույն քանակությամբ:
Նվազագույն քանակությունը հաշվարկելիս ցույց են տրվում նաև վերամշակման ընթացքում առաջացող թափոնների և արտադրական կորուստների քանակությունները:
4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունն իր հրամանով սահմանված կարգի համաձայն, հայտարարատուի ներկայացրած հաշվարկի հիման վրա, 3-օրյա ժամկետում, տալիս է եզրակացություն (հավելված N 2):
5. Եզրակացություն ստանալու համար հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
դիմում (ձևը կցվում է),
պայմանագրի պատճենը,
«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության հաշվարկը:
6. Հայտարարատուն եզրակացություն ստանալու համար կարող է դիմել պայմանագրի կնքման պահից:
7. Եզրակացության ժամկետը սահմանվում է պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան:
8. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած տեղեկությունների համար:
9. Եզրակացություն ստանալու մասին դիմումը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի պահանջներին:
10. Եզրակացություն տալու մերժման մասին 2-օրյա ժամկետում հայտնվում է դիմողին` նշելով մերժման հիմնավորումը:
11. Եզրակացություն տալու մերժումը դիմողը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Դիմումների և եզրակացությունների հաշվառման համար վարվում է հաշվառման գրանցամատյան:
Հավելված N 1 |
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ
Անվանումը |
Ապրանքի |
Նվազագույն |
1. Վերամշակման օբյեկտները այդ թվում` վերամշակման համար ներմուծված ապրանքներ տեղական ապրանքներ
2. Վերամշակման արդյունքը այդ թվում` ապրանքային արդյունքը թափոններ արտադրական կորուստներ |
Հավելված N 2 |
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եվ առեվտրի նախարարություն
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայտարարատու ______________________________________ Հասցեն ___________________________________________ Վերամշակման համար ապրանքի մատակարարը ___________________ |
Վերամշակման համար ներմուծված |
Վերամշակման արդյունքը | |||||||
Անվանումը |
ԱԱ ԱՏԳ |
Չափի |
Քանակությունը |
Անվանումը |
ԱԱ ԱՏԳ |
Չափի |
Քանակությունը | |
Ընդամենը |
Չափման մեկ միավորի | |||||||
Ծանոթագրություն. __________________________________ Եզրակացություն տվողը` __________ __________ _____________ (պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը) ____ ______________ 200 թ. Կ.Տ.
Ձև
Դ Ի Մ ՈՒ Մ
Դիմող _____________________________________________ Կազմակերպության անվանումը ______________________________ Հասցեն և հեռախոսահամարը _______________________________ ի դեմս ____________________________________________ -ի Խնդրում եմ տալ եզրակացություն «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության վերաբերյալ: Դիմումին կից ներկայացնում եմ` 1. Պայմանագրի պատճենը 2. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության հաշվարկը 3. Այլ փաստաթղթեր` _________________________________________________ _________________________________________________ Դիմող _______________ ___________________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)
____ ______________ 200 թ. |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը:
2. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է, ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար արտահանված մեկ միավոր ապրանքի և տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային, արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ:
3. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության հաշվարկը (հավելված N 1), որը հաշվարկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով`
ա) արտադրողի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրով որոշված վերամշակման արդյունքի նվազագույն քանակությամբ.
բ) արտադրողի կողմից հաստատված վերամշակման արդյունքի նվազագույն քանակությամբ.
գ) պատվիրատուի կողմից հաստատված վերամշակման արդյունքի նվազագույն քանակությամբ:
Նվազագույն քանակությունը հաշվարկելիս ցույց են տրվում նաև վերամշակման ընթացքում առաջացող թափոնների և արտադրական կորուստների քանակությունները:
4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունն իր հրամանով սահմանված կարգի համաձայն, հայտարարատուի ներկայացրած հաշվարկի հիման վրա, 3-օրյա ժամկետում, տալիս է եզրակացություն (հավելված N 2):
5. Եզրակացություն ստանալու համար հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
դիմում (ձևը կցվում է),
պայմանագրի պատճենը,
«Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության հաշվարկը:
6. Հայտարարատուն եզրակացություն ստանալու համար կարող է դիմել պայմանագրի կնքման պահից:
7. Եզրակացության ժամկետը սահմանվում է պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան:
8. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած տեղեկությունների համար:
9. Եզրակացություն ստանալու մասին դիմումը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի պահանջներին:
10. Եզրակացություն տալու մերժման մասին 2-օրյա ժամկետում հայտնվում է դիմողին` նշելով մերժման հիմնավորումը:
11. Եզրակացություն տալու մերժումը դիմողը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Դիմումների և եզրակացությունների հաշվառման համար վարվում է հաշվառման գրանցամատյան:
Հավելված N 1 |
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ
Անվանումը |
Ապրանքի |
Նվազագույն |
1. Վերամշակման օբյեկտները այդ թվում` վերամշակման համար արտահանված ապրանքներ տեղական ապրանքներ
2. Վերամշակման արդյունքը այդ թվում` ապրանքային արդյունքը թափոններ արտադրական կորուստներ |
Հավելված N 2 |
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եվ առեվտրի նախարարություն
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայտարարատու ______________________________________ Հասցեն ___________________________________________ Վերամշակման համար ապրանքի մատակարարը ___________________ |
Վերամշակման համար արտահանված |
Վերամշակման արդյունքը | |||||||
Անվանումը |
ԱԱ ԱՏԳ |
Չափի |
Քանակությունը |
Անվանումը |
ԱԱ ԱՏԳ |
Չափի |
Քանակությունը | |
Ընդամենը |
Չափման մեկ միավորի | |||||||
Ծանոթագրություն. __________________________________
Եզրակացություն տվողը` __________ __________ _____________ (պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ ______________ 200 թ.
Կ.Տ. |
Ձև
Դ Ի Մ ՈՒ Մ
Դիմող _____________________________________________ Կազմակերպության անվանումը ______________________________ Հասցեն և հեռախոսահամարը _______________________________ ի դեմս ____________________________________________ -ի Խնդրում եմ տալ եզրակացություն «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության վերաբերյալ: Դիմումին կից ներկայացնում եմ` 1. Պայմանագրի պատճենը 2. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության հաշվարկը 3. Այլ փաստաթղթեր` _________________________________________________ _________________________________________________ Դիմող _______________ ___________________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)
____ ______________ 200 թ. |