«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
7 մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2000 թվականի N 98
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Սիրիուս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 34 տոկոսին համապատասխանող պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:
2. Ընկերության կանոնադրական կապիտալը 172340 հազ. դրամ է, որը համապատասխանում է 86170 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 58600 հազ. դրամ է, որը համապատասխանում է 29300 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 14650 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
5. «Սիրիուս» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 11619 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3892 հազ. դրամ.
անձնակազմին եկամուտների վճարման գծով` 4755 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 239 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 933 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 21 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1779 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 1779 հազ. դրամ:
6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը և արտադրության ծավալները` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում աշխատողների թվի և նվազագույն ամսական աշխատավարձի վերաբերյալ` տարիների կտրվածքով:
8. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 7-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Սարգսյան |