Գլխավոր տեղեկություն
Համար
N 231
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.11/39(705).1 Հոդ.260
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.03.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22 մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2001 թվականի N 231

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2001 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից որոշ առաջնահերթ ծախսերի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 5 հավելվածի`

ա) 07 խմբի 15 ենթախմբում «2. Նյութական աջակցություն ՀՀ ԱԺ ընտրություններում 5 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին» ծրագրի գծով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսել 100,000.0 հազ. դրամ` նշված ծրագրով 2001 թվականի երկրորդ և չորրորդ եռամսյակներում նախատեսված գումարները պակասեցնելով համապատասխանաբար 50,000.0 և 50,000.0 հազ. դրամով.

բ) 10 խմբի 07 ենթախմբում. «1. «Ոռոգում» ՊՓԲԸ սուբսիդավորում» ծրագրի գծով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսել 100,000.0 հազ. դրամ` նույն չափով պակասեցնելով նշված ծրագրով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված գումարը.

գ) 14 խմբի`

01 ենթախմբում «2. Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի սպասարկում (տոկոսավճար)» ծրագրի գծով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսված գումարը պակասեցնել 217,000.0 հազ. դրամով` նշված ծրագրի գծով երկրորդ և չորրորդ եռամսյակներում նախատեսված գումարներն ավելացնելով համապատասխանաբար 50,000.0 և 167,000.0 հազ. դրամով.

06 ենթախմբում «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի գծով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսված գումարն ավելացնել 17,000.0 հազ. դրամով` նույն չափով պակասեցնելով նշված ծրագրի գծով չորրորդ եռամսյակում նախատեսված գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան