Գլխավոր տեղեկություն
Համար
N 135
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2001-01.09.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.05/62(434) Հոդ.192
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.02.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.02.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.09.2006

040.0135.24.02.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 2001 թվականի N 135
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 154 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկի մասին» N 154 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 5-ի N 52, 1998 թվականի մարտի 10-ի N 169, 1999 թվականի ապրիլի 22-ի N 256, 1999 թվականի հուլիսի 19-ի N 466 և 2000 թվականի ապրիլի 20-ի N 202 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկում`

ա) «0200 Հումանիտար-սոցիալական մասնագիտություններ» բաժինը լրացնել «0225 Ֆիզիկական կուլտուրա առողջական շեղում ունեցող անձանց համար (ադապտացված ֆիզիկական կուլտուրա)», «0226 Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն», «0227 Կլինիկական հոգեբանություն»,

«0300 Կրթություն» բաժինը` «0321 Մաթեմատիկա», «0323 Ֆիզիկա», «0324 Քիմիա», «0325 Կենսաբանություն», «0326 Աշխարհագրություն», «0327 Պատմություն», «0328 Իրավագիտություն», «0329 Մշակութաբանություն», «0330 Ռուսաց լեզու և գրականություն», «0335 Մանկավարժություն և սոցիոլոգիա»,

«0500 Մշակույթ և արվեստ» բաժինը` «0534 Համակարգչային գեղարվեստական նախագծում»,

«0600 Տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ)» բաժինը` «0619 Մաքսային գործ»,

«1000 Էներգետիկա և Էներգամեքենաշինություն» բաժինը` «1017 Սառնարանային, կրիոգեն տեղակայանքներ և կոնդիցիոնացման համակարգեր»,

«2000 Էլեկտրոնային տեխնիկա, ռադիոտեխնիկա և կապ» բաժինը` «2019 Միկրոհամակարգային տեխնիկա»,

«2200 Տեղեկատվություն և հաշվողական տեխնիկա» բաժինը` «2207 Ավտոմատացված համակարգերի տեղեկատվական անվտանգության համալիր ապահովում»,

«2700 Պարենային մթերքների տեխնոլոգիա» բաժինը` «2714 Մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա»,

«2900 Շինարարություն և ճարտարապետություն» բաժինը` «2914 Շենքերի նախագծում»,

«3100 Գյուղական և ձկնային տնտեսություն» բաժինը` «3119 Ագրոպարենային համակարգի ֆինանսներ և վարկ», «3120 Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ»,

«3300 Կենսագործունեության ապահովում» բաժինը` «3306 Պաշտպանությունը արտակարգ իրավիճակներում» տողերով.

բ) «0200 Հումանիտար-սոցիալական մասնագիտություններ» բաժնի «0218 Լեզվաբանություն», «0223 Ֆիզիկական կուլտուրա (մարմնակրթություն) և սպորտ» տողերը համապատասխանաբար փոխարինել «0218 Տեսական և կիրառական լեզվաբանություն», «0223 Ֆիզիկական կուլտուրա (մարմնակրթություն) և սպորտ (այդ թվում` կինեզիոլոգիա, մարզական լրագրություն)»,

«1000 Էներգետիկա և Էներգամեքենաշինություն» բաժնի «1014 Տուրբինաշինություն» տողը` «1014 Գազատուրբինային, շոգետուրբինային տեղակայանքներ և շարժիչներ»,

«2000 Էլեկտրոնային տեխնիկա, ռադիոտեխնիկա և կապ» բաժնի «2001 Կարծրամարմին էլեկտրոնիկայի նյութեր և բաղադրամասեր» տողը` «2001 Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա»,

«2100 Ավտոմատիկա և կառավարում» բաժնի «2108 Ռադիոէլեկտրոնային և էլեկտրամեխանիկական սարքավորումներ» տողը` «2108 Տեղեկատվական և կառավարման ինքնավար համակարգեր»,

«2900 Շինարարություն և ճարտարապետություն» բաժնի «2914 Անշարժ գույքի կառավարում» տողը` «2915 Անշարժ գույքի փորձաքննություն և կառավարում» տողերով.

գ) հանել «0300 Կրթություն» բաժնի «0303 Տնտեսագիտություն (էկոնոմիկա)» և «0322 Կրթության կազմակերպում» տողերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան