«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
5 հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2001 թվականի N 497
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 07 խմբի 06 ենթախմբի «4. Մշակութային միջոցառումներ» (ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն) ծրագրի գծով նախատեսված գումարը 2001 թվականի 2-րդ եռամսյակում պակասեցնել 16843,0 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածը)` նույն չափով ավելացնելով 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրի գծով նախատեսված գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածը)` այն ուղղելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման համար («Մշակութային միջոցառումներ» ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածը):
2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածի 07 խմբի 06 ենթախմբի «4. Մշակութային միջոցառումներ» ծրագրի գծով (ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն) 2001 թվականի 2-րդ եռամսյակում նախատեսված գումարը (ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածը) պակասեցնել 16843,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրի գծով 2001 թվականի 2-րդ եռամսյակում նախատեսված գումարը (այդ թվում` «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածը)` ավելացումը 2001 թվականի 2-րդ եռամսյակում ուղղելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման համար («Մշակութային միջոցառումներ» ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածը):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 5-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |