«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2000 թվականի N 602
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 494 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու մասին» N 494 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշումը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.
«7.1. Սահմանել, որ քրեական գործերով դատավճիռներով գույքի բռնագրավման վերաբերյալ կատարողական թերթերով հարուցված կատարողական վարույթի ընթացքում որպես պահանջատեր պետության անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության դատախազությունը, իսկ քաղաքացիական գործերով պետական տուրքի բռնագանձման վերաբերյալ կատարողական թերթերով հարուցված կատարողական վարույթի ընթացքում` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|