«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«28» սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2000 թվականի N 596
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱԼԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկի կարգավիճակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկի հիմնադրի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկին մինչև 2001 թվականի հունվարի 1-ը տեղական գանձապետական բաժանմունքում բացել արտաբյուջետային հաշիվ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 28-ից: