Գլխավոր տեղեկություն
Համար
N 596
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2000-01.08.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«28» սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2000 թվականի N 596 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱԼԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

 Ելնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկի կարգավիճակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկի հիմնադրի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

 2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկին մինչև 2001 թվականի հունվարի 1-ը տեղական գանձապետական բաժանմունքում բացել  արտաբյուջետային հաշիվ:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 28-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.07.2001, N 634 01.08.2001, N 596
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան