«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 1999 թվականի N 648
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. «Վայքի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել իր տարածքից դուրս գտնվող օժանդակ տնտեսությունը (Վայոց ձորի մարզ, Մամարզա հանդամաս) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Վայոց ձորի մարզպետարանի տնօրինությանը:
1.2. Հաշվեկշռային մեթոդով 110439 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վայքի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Վայքի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:
1.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 92061 հազ. դրամ, որը համապատասխանում է 92061 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 92061 հազ. դրամ է, որը համապատասխանում է 92061 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 23015 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
1.6. «Վայքի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 18378 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2453 հազ. դրամ.
անձնակազմի եկամուտների վճարման գծով` 2773 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների գծով` 8362 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 2289 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 809 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1692 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 1692 հազ. դրամ:
1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
1.9. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 61483 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Վարդենիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:
2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 57980 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 57980 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 57980 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 57980 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. «Վարդենիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 4464 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1028 հազ. դրամ, այդ թվում`
տույժերի և տուգանքների գծով` 350 հազ. դրամ.
անձնակազմի եկամուտների վճարման գծով` 1374 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1023 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 104 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 935 հազ. դրամ:
2.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել Վարդենիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:
2.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Վարդենիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 106037 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:
3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 98898 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 98898 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 98898 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 98898 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. «Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 7139 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2142 հազ. դրամ.
անձնակազմի եկամուտների վճարման գծով` 1855 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 13 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1564 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 288 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1277 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 1277 հազ. դրամ:
3.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:
3.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 10990 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Անավարտ առևտրական տաղավարներ» անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով (գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային ուղղիչ 9 գործակից):
4.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա օբյեկտի նվազագույն գինը` 5495 հազ. դրամ:
4.3. «Անավարտ առևտրական տաղավարներ» անավարտ շինարարության օբյեկտը 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
4.4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
4.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող օբյեկտի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
4.6. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է անավարտ շինարարության օբյեկտի գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4.7. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
4.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 21-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |