«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 1999 թվականի N 174
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 5682 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինարար-32» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Շինարար-32» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 960 հազ. դրամ, որը համապատասխանում է 960 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 768 հազ. դրամ, որը համապատասխանում է 768 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4 «Շինարար-32» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 4722,3 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1277 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1271,4 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1334,4 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 44,8 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 21,5 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 973,2 հազ. դրամ:
1.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
1.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով. սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
1.7. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.8. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
1.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 170113 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կապանի կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Կապանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության (ընկերության կազմում մասնավորեցվող բաղնիք-լվացքատան, «Արեգ» արտադրական կոոպերատիվին և «Արևիկ» անհատական ձեռնարկությանը վարձակալությամբ տրված տարածքների գնահատումը կատարվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):
«Սյունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրված «Լեռնագործ» հյուրանոցը մասնավորեցվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 8-ի N 129 որոշմամբ:
«Անի» անհատական ձեռնարկությանը վարձակալությամբ տրված «Զանգեզուր» ռեստորանը մասնավորեցվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 16-ի N 222 որոշմամբ:
2.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 83731 հազ. դրամ, որը համապատասխանում է 83731 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Կապանի քաղաքային համայնքին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 1-ի N 553 որոշման:
2.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 55263 հազ. դրամ, որը համապատասխանում է 55263 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.5. «Կապանի կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 86382,3 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 8431,8 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 10344,4 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 52518,7 հազ. դրամ.
բանկերի կարճաժամկետ վարկերի գծով` 4000 հազ. դրամ.
հաշվարկներ հաշվետու անձանց նկատմամբ` 16,4 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 4954,2 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 6116,8 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 6116,8 հազ. դրամ:
2.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
2.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
2.8. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
2.9. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
2.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 27162 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի N 10 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Երևանի N 10 հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի N 698 որոշման` «Երևանի N 10 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացվել և մասնավորեցվել է «Արև-96» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ու «Ամբերդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրված պետական գույքը:
3.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 10923 հազ. դրամ, որը համապատասխանում է 10923 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 10923 հազ. դրամ, որը համապատասխանում է 10923 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. «Երևանի N 10 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 16239 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2536 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 943 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1510 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 3165 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 4246 հազ. դրամ.
հիմնադիրների նկատմամբ` 313 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 123 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3403 հազ. դրամ:
3.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
3.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
3.7. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3.8. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
3.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 12558 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության (ընկերության կազմում մասնավորեցվող բաղնիքը գնահատվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):
4.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 9164 հազ. դրամ, որը համապատասխանում է 9164 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.3. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Գեղարքունիքի մարզի Գագարինի գյուղական համայնքին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 24-ի N 411 որոշման:
4.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 6048 հազ. դրամ, որը համապատասխանում է 6048 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.5. «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 3394,2 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 216,5 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 593,4 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 620 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 518 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1446,3 հազ. դրամ:
4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
4.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
4.8. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4.9. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
4.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հաշվեկշռային մեթոդով 33600 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ախուրյանի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով վերակազմակերպելով «Ախուրյանի ջրտնտ» բաց բաժնետիրական ընկերության:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 4-ի N 554 որոշման «Ախուրյանի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացվել է 100 մ երկարությամբ երկաթգիծը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը հանձնելու համար:
5.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը 26687 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 26687 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 26687 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 26687 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.4. «Ախուրյանի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 6913 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2003 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 91 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1323 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 120 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 228 հազ. դրամ.
դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 396 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 2752 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 2586,8 հազ. դրամ:
5.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
5.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 22-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |