«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունվարի 2000 թվականի N 1
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 9-ի N 173 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշման N 4 հավելվածի Ճամբարակի քաղաքային համայնքի սեփականության գույքի ցանկը «պատգամավորների նախկին քաղաքային խորհրդի գործկոմին պատկանող մեքենասարքավորումներ և այլ գույք» տողից հետո լրացնել «պատգամավորների Կրասնոսելսկի նախկին շրջանային խորհրդի գործկոմի վարչական շենք» տողով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 7-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |