040.0799.31.12.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 դեկտեմբերի 1999 թվականի N 799
քաղ. Երևան
ԿԱՊԱՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲԵՆԶԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով մթնոլորտում կապարի պարունակության վտանգավոր ազդեցությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող բենզինի համար կապարի պարունակության առավելագույն թույլատրելի քանակություն սահմանել`
ոչ էթիլացված բենզինում` 0,013 գ/լ
էթիլացված բենզինում` 0,15 գ/լ:
2. Սահմանել, որ`
ա) արգելվում է սույն որոշման 1-ին կետով սահմանված կապարի պարունակության նորմերը գերազանցող բենզինի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.
բ) արգելվում է Հայաստանի Հանրապետությունում էթիլացված բենզինի արտադրությունը:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ, մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել էթիլացված բենզինից հրաժարվելու գործողությունների ծրագիր:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը` եռամսյա ժամկետում սահմանված կարգով ընդունել ավտոմոբիլային բենզինի վերաբերյալ ազգային ստանդարտ` EN 228 եվրոպական ստանդարտին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիտորինգի աշխատանքներն իրականացնելիս հետազոտվող վնասակար նյութերի ցանկում ընդգրկել կապարը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |