«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 դեկտեմբերի 1999 թվականի N 797
քաղ. Երևան
ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 192 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով 515480800 դրամով ավելացնել Հայխնայբանկի կանոնադրական կապիտալը` վճարումը կատարելով «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 20-ի «Հայխնայբանկին շենքեր և տարածքներ հանձնելու մասին» N 192 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 4-րդ կետը «աշխատանքները» բառից հետո լրացնել հետևյալ բառերով` «որի ավարտից հետո մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել սույն որոշման N 1 հավելվածում նշված շենքերի և տարածքների` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 13-ի «Մասնավորեցվող «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառ. մետրի արժեքն ու դրա հաշվարկման ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը հաստատելու մասին» N 85 որոշմամբ սահմանված կարգով գնահատված արժեքի չափով գումար»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 31-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |