«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 1999 թվականի N 249
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75 հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Անհետաձգելի համարել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանման մասին», «Անասնաբուժության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին», «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը և առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին նշված նախագծերը քննարկել և քվեարկել մեկամսյա ժամկետում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 22-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |