Գլխավոր տեղեկություն
Համար
N 186
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.15/9(75)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 մարտի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 1999 թվականի N 186
քաղ. Երևան

 

1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունները Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան ֆինանսավորելու անհրաժեշտությունից Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 1999 թվականի մայիսի 30-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը լրացուցիչ ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 77498885 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 01 խմբի 06 ենթախմբով նախատեսված է 160188200 դրամ գումար` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների համար:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կենտրոնական, մարզային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 30-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 30-ի N 186 որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

1999 թվականի մայիսի 30-իՆ կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների նախապատրաստման Եվ անցկացման կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսերի

      

NN
ը/կ

Ծախսի անվանումը

Գումարը
(դրամ)

1

2

3

1.

Աշխատանքի վարձատրության ֆոնդ

6004000

 

այդ թվում`

 
 

ա) կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների

5544000

 

բ) կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամանակավոր հիմունքներով աշխատողների

360000

 

գ) պայմանագրային հիմունքներով աշխատանքի հրավիրված մասնագետների և խորհրդատուների

100000

2.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

1008800

3.

Հրատարակչական, խմբագրական գործունեություն

18011265

 

այդ թվում`

 
 

ա) ստորագրությունների հավաքման պաշտոնաթերթիկների տպագրություն

3675000

բ) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի տպագրություն

4000000

 

գ) հիշեցման թերթիկների տպագրություն

7072440

 

դ) գործավարության մատյանների ձեռքբերում

887500

 

ե) ընտրողների ցուցակների ձևերի տպագրություն

2243200

 

զ) արձանագրությունների ձևերի տպագրություն

133125

4.

Տպագրության համար անհրաժեշտ թղթի ձեռքբերում

16000000

5.

Համամասնական քվեաթերթիկների տպագրություն

12376770

6.

Քարոզչական աշխատանքների կազմակերպում

10790000

7.

Տրանսպորտի ծառայությունների վճարներ

8000000

8.

Կապի ծառայությունների վճարներ

5500000

9.

Գործուղման ծախսեր

1000000

10.

Գրասենյակային ծախսեր

5000

11.

Համակարգչային տեխնիկայի և կազմտեխնիկայի շահագործում

1000000

12.

Կնիքների պատրաստում

8875000

13.

Արտասահմանյան դիտորդների գործունեության ապահովում

2500000

14.

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցում

1700000

15.

Այլ ծախսեր

1000000

 

Ընդամենը

93815835

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է. Թադևոսյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 30-ի N 186 որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

1999 թվականի մայիսի 30-իՆ կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների նախապատրաստման ԵՎ անցկացման մարզային ընտրական հանձնաժողովների ծախսերի

 

NN
ը/կ

Ծախսի անվանումը

Գումարը
(դրամ)

1

2

3

1.

Աշխատանքի վարձատրության ֆոնդ

1034000

 

այդ թվում`

 

 

ա) մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի

378000

 

բ) մարզային ընտրական հանձնաժողովի անդամների

500000

 

գ) մարզային ընտրական հանձնաժողովի ժամանակավոր հիմունքներով աշխատողների

126000

 

դ) պայմանագրային հիմունքներով աշխատանքի հրավիրված մասնագետի

30000

2.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

243680

3.

Հրատարակչական, խմբագրական գործունեություն

100000

4.

Տրանսպորտի ծառայությունների վճարներ

50000

5.

Կապի ծառայությունների վճարներ

50000

6.

Գործուղման ծախսեր

50000

7.

Գրասենյակային ծախսեր

10000

 

ընդամենը` մեկ մարզային ընտրական հանձնաժողովի համար

1537680

 

11 մարզային ընտրական հանձնաժողովներ

16914480

 

քվեաթերթիկների տպագրություն

12376770

քվեատուփերի պատրաստում

20400000

տեղամասերի ձևավորում

17000000

 

Ընդամենը

66691250

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է. Թադևոսյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 30-ի N 186 որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

1999 թվականի մայիսի 30-իՆ կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների նախապատրաստման ԵՎ անցկացման տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի

 

NN
ը/կ

Ծախսի անվանումը

Գումարը
(դրամ)

1

2

3

1.

Աշխատանքի վարձատրության ֆոնդ

30000

 

այդ թվում`

 

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, տեղակալի և քարտուղարի

30000

2.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

8400

3.

Տրանսպորտի ծառայությունների վճարներ

5000

4.

Կապի ծառայությունների վճարներ

1000

5.

Գրասենյակային ծախսեր

1000

 

ընդամենը` տեղամասի համար

45400

 

1700 տեղամասային ընտրական հանձնաժողովX45400

77180000

 

Ընդամենը

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է. Թադևոսյան
 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան