ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 հոկտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 270-Ա հրամանից |
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
Անվճարունակության գործերով կառավարիչ Մանվել Հովհաննիսյանին 06.05.2003 թ. տրված թիվ 01 Ա N 00215 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով և հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 11.10.2007թ. եզրակացությունը.
Հրամայում եմ՝
1. 2007 թվականի հոկտեմբերի 2-ից ուժը կորցրած ճանաչել Մանվել Հովհաննիսյանին 06.05.2003թ. տրված թիվ 01 Ա N 00215 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:
Գ. Դանիելյան
