«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հունվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10012071
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 դեկտեմբերի 2011 թ. |
N 30-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԴԵՂԱՐԿՂԻ ՄԵՋ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ N 894-Ն որոշման 56-րդ կետի 2) ենթակետի` նախահիվանդանոցային շտապ բժշկական օգնության (այսուհետ` շտապ բժշկական օգնություն) ծառայությունները կարգավորող նորմատիվային փաստաթղթերը հաստատելու նպատակով.
Հրամայում եմ`
1. Հաստատել` շտապ բժշկական օգնության մեքենաների դեղարկղի մեջ պարտադիր ներառվող դեղերի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զ. Դարբինյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի մասին իրազեկել բոլոր շահագրգիռ բժշկական հաստատություններին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լ. Բաբախանյանին` սույն հրամանը տեղադրել ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Հ. Քուշկյան
ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 30-Ն հրամանի |
Ց Ա Ն Կ
ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԴԵՂԱՐԿՂԻ ՄԵՋ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ
Դեղի անվանումը |
Դեղաձևեր |
1 |
2 |
1 Անոթասեղմիչ դեղեր | |
1) Դոպամին |
լուծույթ ներարկման համար |
2) Ֆենիլեֆրին |
լուծույթ ներարկման համար |
3) Էպինեֆրին |
լուծույթ ներարկման համար |
2 Ադսորբենտներ | |
1) Ակտիվացված ածուխ |
դեղահատեր դեղապատիճներ |
3 Նիտրատներ | |
1) Նիտրոգլիցիրին |
ենթալեզվային դեղահատեր, ենթալեզվային աերոզոլ, դոզավորված ներերակային լուծույթներ |
4 Ռիթմակարգավորիչ դեղեր | |
1) Վերապամիլ |
ներերակային լուծույթներ |
2) Ամիոդարոն |
ներերակային լուծույթներ |
3) Պրոպրանոլոլ |
դեղահատեր |
4) Լիդոկաին |
ներերակային, միջմկանային լուծույթներ |
5) Մետոպրոլոլ |
ներերակային լուծույթներ |
5 Հակահիստամինային դեղեր | |
1) Դիֆենհիդրամին |
ներերակային, միջմկանային լուծույթներ |
2) Քլորոպիրամին |
ներերակային, միջմկանային լուծույթներ |
3) Կլեմաստին |
լուծույթ ներարկման համար |
4) Կալցիումի քլորիդ |
լուծույթ ներարկման համար |
6 Ախտահանող և հականեխիչ դեղեր | |
1) Պովիդոն-յոդ |
տեղային և արտաքին օգտագործման լուծույթներ |
2) Ջրածնի պերօքսիդ |
տեղային և արտաքին օգտագործման լուծույթներ |
7 Հակախոլիներգիկ դեղեր | |
1) Ատրոպին |
լուծույթ ներարկման համար |
8 Բրոնխոլիտիկներ | |
1) Սալբուտամոլ |
աերոզոլ ինհալացիոն դոզավորված |
2) Ամինոֆիլին |
ներերակային, միջմկանային լուծույթներ |
9 Հակագերճնշումային դեղեր | |
1) Կլոնիդին |
ներերակային լուծույթներ |
2) Նիֆեդիպին |
դեղահատեր պատված թաղանթով |
3) Կապտոպրիլ |
դեղահատեր |
10 Հորմոնային դեղեր | |
1) Ինսուլին ասպարտ |
ներերակային, ենթամաշկային լուծույթներ |
2) Հիդրոկորտիզոն |
լիոֆիլիզատ ներերակային, միջմկանային լուծույթի պատրաստման համար |
3) Դեքսամետազոն |
ներերակային, միջմկանային լուծույթներ |
4) Օքսիտոցին |
լուծույթ ներարկման համար |
5) Պրեդնիզոլոն |
լուծույթ ներարկման համար |
11 Պլազմայի փոխարինիչներ | |
1) Նատրիումի քլորիդ |
ինֆուզիոն լուծույթներ |
2) Դեքստրոզ |
ինֆուզիոն լուծույթներ |
12 Լուծույթներ, էլեկտրոլիտներ, թթվային հավասարակշռությունը կարգավորող դեղեր | |
1) Նատրիումի քլորիդ |
ինֆուզիոն լուծույթներ |
2) Դեքստրոզ 5 % |
ինֆուզիոն լուծույթներ |
3) Կալիումի քլորիդ |
ինֆուզիոն լուծույթներ |
4) Նատրիումի հիդրոկարբոնատ |
ինֆուզիոն լուծույթներ |
13 Տեղային անզգայացնող դեղեր | |
1) Պրոկաին |
լուծույթ ներարկման համար |
2) Նովոկային |
լուծույթ ներարկման համար |
14 Ներերակային լուծույթներ, միջմկանային լուծույթներ | |
1) Ֆուրոսեմիդ |
ներերակային, միջմկանային լուծույթներ |
15 Ափիոնային ցավազրկողներ | |
1) Մորֆին |
լուծույթ ներարկման համար |
2) Տրամադոլ |
լուծույթ ներարկման համար |
16 Ոչ ափիոնային ցավազրկողներ | |
1) Կետորոլակ |
ներերակային, միջմկանային լուծույթներ |
2) Դիկլոֆենակ |
միջմկանային լուծույթներ |
3) Անալգին |
ներերակային, միջմկանային լուծույթներ |
4) Պարացետամոլ |
ինֆուզիոն լուծույթներ սուսպենզիա ներքին օգտագործման համար |
5) Կետոպրոֆեն |
ներերակային, միջմկանային լուծույթներ |
17 Նեյրոլեպտիկներ | |
1) Քլորպրոմազին |
ներերակային, միջմկանային լուծույթներ |
2) Դրոպերիդոլ |
լուծույթ ներարկման համար |
18 Հակաթույներ | |
1) Նալոքսոն |
լուծույթ ներարկման համար |
2) Նատրիումի թիոսուլֆատ |
ներերակային լուծույթներ |
3) Պրոտամինի սուլֆատ |
ներերակային լուծույթներ |
19 Տագնապամարիչ դեղեր | |
1) Դիազեպամ |
ներերակային, միջմկանային լուծույթներ |
20 Սրտային գլիկոզիդներ | |
1) Դիգօքսին |
ներերակային լուծույթներ |
2) Ստրոֆանթին |
ներերակային լուծույթներ |
21 Միոտրոպ սպազմոլիտիկներ | |
1) Դրոտավերին |
ներերակային, միջմկանային լուծույթներ |
2) Մագնեզիումի սուլֆատ |
ներերակային, միջմկանային լուծույթներ |
3) Պլատիֆիլին |
ենթամաշկային լուծույթներ |
22 Շնչառությունը խթանող դեղեր | |
1) Կոֆեին |
ենթամաշկային լուծույթներ |
23 Արյան մակարդելիության վրա ազդող դեղեր | |
1) Ամինոկապրոնաթթու |
ինֆուզիոն լուծույթներ |
2) Ացետիլսալիցիլաթթու |
դեղահատեր պատված աղիներում լուծվող թաղանթով |
3) Նատրիումի հեպարին |
ներերակային, ենթամաշկային լուծույթներ |
24 Հակահիպօքսանտներ և նոոտրոպ դեղեր | |
1) Գլիցին |
դեղահատեր ենթալեզվային |
25 Հակափսխեցուցիչ դեղեր | |
1) Մետոկլոպրամիդ |
ներերակային, միջմկանային լուծույթներ |
26 Մետաբոլիկ պրոցեսների շտկման դեղեր |
|
1) Կալիումի և Մագնեզիումի ասպարագինատ (Պանանգին) |
ներերակային լուծույթներ |
2) Ջուր ներարկման համար |
լուծիչ ներարկման դեղաձևերի պատրաստման համար |
27 Սպազմոլիտիկ դեղեր | |
1) Ամինոֆիլին |
դեղահատեր, միջմկանային լուծույթներ |