«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2000 թվականի N 707
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 59 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 8-ի «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի մասին» N 59 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի N 356 և սեպտեմբերի 20-ի N 577 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշմամբ հաստատված երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի կազմում`
ա) «ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերը փոխարինել «ՀՀ վարչապետի խորհրդական» բառերով.
բ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ Գ. Գևորգյանին (աշխատանքային խմբի ղեկավար):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |