040.0768.22.12.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 1999 թվականի N 768
քաղ. Երևան
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի «ժբ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքների և պաշտոնների ցանկը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարեվոր աշխատանքների
1. Միջուկային տեղակայանքների շինությունների, համակարգերի և սարքավորումների վրա կատարվող միջուկավտանգ տեխնոլոգիական գործողություններ (ըստ միջուկային տեղակայանքների շահագործման տեխնոլոգիական աշխատակարգի)
2. Միջուկային տեղակայանքների և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների շինությունների, համակարգերի ու սարքավորումների վրա կատարվող ճառագայթավտանգ տեխնոլոգիական գործողություններ (ըստ տեղակայանքների շահագործման տեխնոլոգիական աշխատակարգի).
3. Միջուկային տեղակայանքների և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների հրապարակի ընտրություն
4. Միջուկային տեղակայանքների և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների նախագծում
5. Միջուկային տեղակայանքների և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների կառուցում
6. Միջուկային տեղակայանքների և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների շահագործում
7. Միջուկային տեղակայանքների և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքները շահագործումից հանելը
8. Միջուկային տեղակայանքների և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների անվտանգության հարցերով փորձաքննություն
9. Միջուկային տեղակայանքների և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների հակահրդեհային ու ֆիզիկական պաշտպանության ապահովում
10. Բժշկական ախտորոշման նպատակով ռենտգենոգրաֆիկ, ռենտգենոսկոպիկ և ֆլյուորոգրաֆիկ տեղակայանքների ու սարքերի օգտագործում
11. Բուժման նպատակով ռենտգենթերապևտիկ, ռադիոթերապևտիկ և բրախիթերապևտիկ իոնացնող ճառագայթման աղբյուրներով լիցքավորված սարքավորումների օգտագործում
12. Բժշկական ախտորոշման, բուժման և դեղագործական նպատակներով իոնացնող ճառագայթման բաց աղբյուրների օգտագործում (ռադիոիզոտոպային ախտորոշում և ռադիոիզոտոպային թերապիա, ռադիոդեղագործություն)
13. Բժշկական գործիքների և միջոցների ախտահանման նպատակով ճառագայթահարիչ սարքերի (իռադիատորներ) օգտագործում
14. Նյութերի չքայքայող ստուգման նպատակով արդյունաբերական, գիտահետազոտական և ուսումնական ոլորտում իոնացնող ճառագայթման բաց և փակ աղբյուրներ պարունակող, ինչպես նաև ճառագայթում առաջացնող ռադիոգրաֆիկ և ռենտգենոգրաֆիկ սարքավորումների օգտագործում
15. Սերմերի և գյուղատնտեսական այլ մթերքների ախտահանման ու մշակման նպատակով ճառագայթահարիչ սարքերի (իռադիատորներ) օգտագործում:
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարեվոր պաշտոնների
1. Ատոմային էլեկտրակայանի` ա) տնօրեն. բ) գլխավոր ճարտարագետ. գ) տնօրենի տեղակալ` կադրերի գծով. դ) գլխավոր ճարտարագետի տեղակալ` շահագործման գծով. ե) գլխավոր ճարտարագետի տեղակալ` անվտանգության գծով. զ) գլխավոր ճարտարագետի տեղակալ` վերանորոգման գծով. է) ատոմային էլեկտրակայանի հերթափոխի պետ. ը) ռեակտորային արտադրամասի հերթափոխի պետ. թ) ռեակտորի կառավարման առաջատար ճարտարագետ ժ) տուրբինի կառավարման առաջատար ճարտարագետ. ժա) տուրբինային արտադրամասի կառավարման վահանակի մեքենավար: |
2. Միջուկային տեղակայանքների (բացառությամբ ատոմային էլեկտրակայանների) և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների`
ա) տնօրեն.
բ) գլխավոր ճարտարագետ.
գ) գլխավոր տեխնոլոգ:
3. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի 1-ին կետի «բ», «գ», «ե», «է» և 18 հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող, ինչպես նաև ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների հակահրդեհային պաշտպանությունն ապահովող կազմակերպությունների (ձեռնարկությունների) ղեկավարներ և նրանց տեղակալները:
4. Առողջապահության բնագավառում իոնացնող ճառագայթման աղբյուր կամ ճառագայթում առաջացնող սարք օգտագործող կազմակերպության`
ա) գլխավոր բժիշկ կամ տնօրեն.
բ) իոնացնող ճառագայթման աղբյուրների կիրառմամբ ախտորոշող և (կամ) բուժող բժիշկ-ռենտգենոլոգ, ռադիոլոգ.
գ) ճառագայթային անվտանգությունն ապահովող ծառայության ղեկավար կամ մասնագետ:
5. Արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտահետազոտական և ուսումնական բնագավառներում իոնացնող ճառագայթման աղբյուր կամ ճառագայթում առաջացնող սարք օգտագործող կազմակերպության`
ա) տնօրեն.
բ) գլխավոր ճարտարագետ.
գ) մետաղների չքայքայող ստուգման, սերմերի և այլ գյուղատնտեսական մթերքների ախտահանման ու այլ նպատակներով իոնացնող ճառագայթման աղբյուրն օգտագործող մասնագետ.
դ) ճառագայթային անվտանգությունն ապահովող ծառայության ղեկավար և (կամ) մասնագետ:
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |