«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 1999 թվականի N 493
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 16 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սիգարետների վրա պարտադիր նշագրելու մասին» N 16 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 424 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «ինը» բառը փոխարինել «յոթ» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 3-ից:
|
Վ. Սարգսյան |