«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2000 թվականի N 390
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 159 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 22-ի N 330 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի մշտական գերատեսչական կազմում «ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ» բառերից հետո ավելացնել «(հանձնաժողովի նախագահի տեղակալ)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 13-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |