«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 1998 թվականի N 767
քաղ. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթներով և հաշվի առնելով տնտեսության զարգացման գործում ներքին ու օտարերկրյա ներդրումներին աջակցելու անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը մասնակցել «Հայաստանի ներդրումային ընկերություն» բաժնետիրական ընկերության ստեղծմանը և կանոնադրական հիմնադրամի պետական մասնակցության վճարումը կատարել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի 13-րդ կետի «Ինվեստիցիոն կազմակերպության հիմնադրամի պետական փայամասնակցության միջոցներ» տողով նախատեսված գումարի հաշվին` 500 մլն դրամի չափով:
2. Սահմանել, որ «Հայաստանի ներդրումային ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 3 որոշմամբ սահմանված գործառնություններից բացի, կարող է իրականացնել վարկերի տրամադրման և լիզինգային գործառնություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 3-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված N 1 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN ը/կ |
Ծախսերը |
Գումարը |
1. | Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս ) |
16000 |
2. | Հարտարակչական ծախսեր |
7000 |
3. | Քարողչական աշխատանքների կազմակերպման ծախսեր |
7000 |
4. | Տրանսպորտային ծախսեր |
5000 |
5. | Փոստ, հեռախոս, հեռագիր |
3000 |
6. | Գործուղման ծախսեր |
9000 |
7. | Գրասենյակային ծախսեր |
3000 |
ընդամենը` |
50000 | |
Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր |
980 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (196 ընտրող x 3 դրամ) |
588 | |
ընդամենը` |
51568 |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարԷ. Թադևոսյան
Հավելված N 2 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
Ծախսերը Գումարը 5000 1000 1000 ընդամենը` 15000
NN
ը/կ
(դրամ)
1.
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ընտրական հանձնաժողովի
նախագահի և քարտուղարի աշխատավարձ8000
2.
Տրանսպորտային ծախսեր
3.
Փոստ, հեռախոս, հեռագիր
4.
Գրասենյակային ծախսեր
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |