Գլխավոր տեղեկություն
Համար
N 497
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.08.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 օգոստոսի 1998 թվականի N 497

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Կամոյի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Կամոյի կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 29053 հազ. դրամ գնահատված արխիվներ ունեցող «Կամոյի կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Կամոյի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:

1.3. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթը հանձնել Գավառի քաղաքային համայնքի տնօրինությանը:

1.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 8260 հազ. դրամ, որը համապատասխանում է 4130 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

1.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 5452 հազ. դրամ, որը համապատասխանում է 2726 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

1.6. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի ձեռքբերման նվազագույն գինը` 1363 հազ. դրամ:

1.7. «Կամոյի կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 20792,2 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3560,1 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 4152,8 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1482,8 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 994,4 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի եկամուտներ` 10375,9 հազ. դրամ,

հաշվետու անձանց նկատմամբ` 3,6 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 222,6 հազ. դրամ:

1.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Կամոյի կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.10. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 108531 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայառտեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Առտեխնիկա» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 102304 հազ. դրամ, որը համապատասխանում է 51152 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 81842 հազ. դրամ, որը համապատասխանում է 40921 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի ձեռքբերման նվազագույն գինը` 20461 հազ. դրամ:

2.5. «Հայառտեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 6228 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2300 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 566 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1362 հազ. դրամ,

հաշվետու անձանց նկատմամբ` 1852 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 148 հազ. դրամ:

2.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.9. Վճարումները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Երևանի կերամիկական առարկաների (իրերի) կոմբինատ» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Կերամիկական իրերի կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

3.2. «Կերամիկական իրերի կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի շենքի անավարտ շինարարությունը (քաղ. Երևան, Ներքին Շենգավիթ, 11-րդ փող.), ավտոճանապարհը (300 մ) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Երևանի Շենգավիթ թաղային համայնքին:

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում Շենգավիթ թաղային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

3.3. Հաշվեկշռային մեթոդով 312339 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կերամիկական իրերի կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Կերամիկական իրերի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության:

3.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 241450 հազ. դրամ, որը համապատասխանում է 48290 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

3.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 241450 հազ. դրամ, որը համապատասխանում է 48290 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

3.6. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի ձեռքբերման նվազագույն գինը` 60363 հազ. դրամ:

3.7. «Կերամիկական իրերի կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 70889 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 49640 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 16051 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 4238 հազ. դրամ,

հաշվետու անձանց նկատմամբ` 14 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 802 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 144 հազ. դրամ:

3.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Կերամիկական իրերի կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները` մասնավորեցվող բաժնետոմսերի փաթեթի համար առաջարկվող գինը, ներդրումների չափը, սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.10. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.11.Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 29493 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վիտա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Էլեվիտ» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 10808 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 10808 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 8646 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 8646 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. «Էլեվիտ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են18685 հազ. դրամ, այդ թվում`

երկարաժամկետ փոխառություններ` 13563 հազ. դրամ,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 366 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 2472 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1001 հազ. դրամ,

հաշվետու անձանց նկատմամբ` 1011 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 31 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 241 հազ. դրամ:

4.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

4.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 17489 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կապանի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Կապանի հացաընդունում» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 17330 հազ. դրամ, որը համապատասխանում է 8665 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

5.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 17330 հազ. դրամ, որը համապատասխանում է 8665 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

5.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի ձեռքբերման նվազագույն գինը` 4333 հազ. դրամ:

5.5. «Կապանի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 160 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 56 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 38 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 66 հազ. դրամ:

5.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

5.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները` մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը, ներդրումների չափը, սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

5.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

5.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 26828 հազ. դրամ գնահատված արխիվներ ունեցող «ՇՎՎ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Էրեբունու շինվերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է 2 գործակից):

6.2. Սահմանել ընկերության վաճառքի մեկնարկային գինը` 25907 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 25907 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Բաժնետոմսերի բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 20726 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 20726 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. «ՇՎՎ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 921,1 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 9,9 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 26,2 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 66,6 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 150,6 հազ. դրամ,

հաշվետու անձանց նկատմամբ` 358,4 հազ. դրամ,

ստացված կանխավճարների գծով` 199,1 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 109,4 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 0,9 հազ. դրամ:

6.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

6.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոն» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Ինֆոֆայլ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

7.2. Հաշվեկշռային մեթոդով 2173 հազ. դրամ գնահատված արտիվներ ունեցող «Ինֆոֆայլ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցնել դասական (լոտային) աճուրդով (առանց տարածքի)` այն վերակազմավորելով բաց բաժնետիրական ընկերության:

7.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 1398 հազ. դրամ, որը համապատասխանում է 1398 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.4. Աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 1398 հազ. դրամ, որը համապատասխանում է 1398 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.5. Աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերը տրոհել 6 լոտի` յուրաքանչյուրում 233 բաժնետոմս:

7.6. Սահմանել մեկ լոտի մեկնարկային գինը` 233 հազ. դրամ:

7.7. «Ինֆոֆայլ» ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 774,9 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 71,6 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 220,5 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 362,3 հազ. դրամ,

հաշվետու անձանց նկատմամբ` 109,7 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 10,8 հազ. դրամ:

7.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերությունն աճուրդով օտարելու մասին.

բ) աճուրդն իրականացնել «Ինֆոֆայլ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում:

7.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայպետառնախագիծ» ինստիտուտ» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Պետառնախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

8.2. Հաշվեկշռային մեթոդով 2815 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պետառնախագիծ» պետական բակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցնել դասական (լոտային) աճուրդով (առանց տարածքի)` այն վերակազմավորելով «Պետառնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության:

8.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 712 հազ. դրամ, որը համապատասխանում է 712 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.4. Աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 712 հազ. դրամ, որը համապատասխանում է 712 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.5. Աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերը տրոհել 8 լոտի` յուրաքանչյուրում 89 բաժնետոմս:

8.6. Սահմանել մեկ լոտի մեկնարկային գինը` 89 հազ. դրամ:

8.7. «Պետառնախագիծ» ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 2104,4 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 115,6 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 556,5 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1411,7 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 20,6 հազ. դրամ:

8.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերությունն աճուրդով օտարելու մասին.

բ) աճուրդն իրականացնել «Պետառնախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում:

8.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալական գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 67 որոշման 10.3-րդ կետը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան