ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1999 թվականի N 41
քաղ. Երևան
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ-Ի ԵՎ «ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՊՓԲԸ-Ի ՆԵՐԿՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 41-րդ հոդվածը, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի նախկինում կնքած և ներկայումս գործող բնական գազի ներկրման պայմանագրերը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի ներկայացրած հայտերը և բնական գազի ներկրման լիցենզիաների գործողությունների ժամկետները երկարաձգել մինչև 2001 թվականի հունվարի 1-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Ն. Գրիգորյան |