040.0236.19.04.09
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
19 ապրիլի 1999 թվականի N 236
քաղ. Երևան
«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՏՎՈՎՃԱՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի չորրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարների նշանակման և վճարման կարգը (կցվում է):
2. Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի գումարը վճարվում է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այդ նպատակի համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարների նշանակման եվ վճարման
1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` ամենամսյա պատվովճարը նշանակվում և վճարվում է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին (բացի նշված մասնակիցներին հավասարեցված անձանցից):
2. Անկախ հաշվառման պահից պատվովճարը նշանակվում և վճարվում է ընթացիկ տարվա հունվար ամսից:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամն իրականացնում են իրենց համակարգի Հայրենական մեծ պատերազմի մասնակից կենսաթոշակառու վետերանների հաշվառում:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը սահմանված կարգով հաշվառված Հայրենական մեծ պատերազմի վետերանների թվի և պատվովճարի գումարի վճարման համար անհրաժեշտ ամսական ընդհանուր գումարի վերաբերյալ ցուցակներն ուղարկում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ:
5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամն ստացված ցուցակների տվյալներն ամփոփում է ըստ բնակության վայրերի և ուղարկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն: Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը միաժամանակ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարան է ներկայացնում հայտ ընթացիկ ամսվա գումարների տրամադրման համար:
6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը նշված գումարներն ստանալուց հետո ապահովում է յուրաքանչյուր ամիս պատվովճարների վճարումը կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետներում:
7. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ըստ ցուցակների յուրաքանչյուր ամսվա վճարումների, պարտքերի և չվճարված գումարների մասին տեղեկանք: